Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ար­մեն Սարգ­սյա­նի ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ճգնա­ժամ է, ու սա դեռ սկիզբն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստը մի քանի ժամով տապալվեց, ինչը ԱԺ ղեկավարությունը բացատրեց այն հանգամանքով, որ «Իմ քայլը» խմբակցության մեծաքանակ պատվիրակություն է մեկնել Արցախ։ Նիստն, իհարկե, մի քանի ժամ ուշացումով կայացավ ու կատարվեցին փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում։ Բնավ մտադիր չենք քննարկել կատարված փոփոխությունների իրավական նրբերանգները, միայն նկատենք, որ խորհրդարանական նիստի նույնիսկ ժամանակավոր տապալման հանգամանքը ու նաև օրենսդրական փոփոխություններին ուղեկցող թեժ բանավեճերը հուշում են, որ գործ ունենք ոչ այնքան տեխնիկական պատճառների, որքան՝ ներիշխանական հակասությունների հետ։ 

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում տեսնում է փաստաբան Վահե Գրիգորյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, առաջարկել է այլ թեկնածուի։ Այս դրվագն ընդամենը խորքային հակասությունների լոկալ դրսևորւմ է:

Հեղափոխության լարված օրերին ու դրանից հետո Արմեն Սարգսյանի դրական, ռացիոնալ վարքագիծը նրան համեմատաբար հեշտ ու անցնցում ինտեգրեց հետհեղափոխական ինստիտուցիոնալ իրականությանը, ու շատերը ուրախությամբ արձանագրեցին, որ հեղափոխական թիմի լեգիտիմությունն ու բարձր վարկանիշը կարող է արդյունավետորեն համադրվել Սարգսյանի միջազգային հեղինակության ու փորձառության հետ։ Սակայն բարենպաստ այդ համատեքստը քաղաքական ինստիտուցիոնալ հարաբերությունների հիմքեր չստեղծեց, ինչի հետևանքով Սարգսյանի ու հեղափոխության թիմի հարաբերությունների ճգնաժամն այսօր տեսանելի է անգամ անզեն աչքով, ու այն ակնհայտորեն խորանալու միտում ունի, այլ խոսքով՝ այն, ինչ տեսնում ենք այսօր, միայն սկիզբն է։ Գուցե նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, սակայն անգամ դրանց իրականացումը որոշակի խանդ է ստեղծում Նիկոլ Փաշինյանի շրջապատի մոտ։ Օրինակ՝ Արմեն Սարգսյանի չպարտավորեցնող մի քանի րոպեանոց զրույցը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ դառնում է միջազգային լրահոսի թոփ լուր՝ այն դեպքում, երբ Փաշինյանի և իր թիմի արտաքին քաղաքական ձեռքբերումները, մեղմ ասած, համեստ են ու թույլ չեն տալիս խոսել որակական ձեռքբերումների մասին։ Օրինակներ շատ կարելի է թվարկել։ 

Հեղափոխական իշխանությունը հասկանում է, որ իր վարկանիշի բնական անկումը ավելի է ամրապնդելու Արմեն Սարգսյանի գործոնը, եթե անգամ վերջինս ունի խորհրդանշական իշխանություն։ Այս համատեքստում նախագահի ու վարչապետի միջև առաջանում է խուլ, քողարկված հակադրություն, ինչի հրապարակային մի քանի դրսևորումների ականատես դարձանք անցած ամսվա ընթացքում։ Արմեն Սարգսյանը բավականին ոչ նրբանկատ ձևով հրավիրվեց Արցախում նշանակված անվտանգության խորհուրդների նիստին, ու նա դիվանագիտական ձևակերպումներով, սակայն, ըստ էության, արժանապատվության դիրքերից մերժեց հրավերը։ Հիմա խորհրդարանական մեծամասնությունը գրեթե բաց տեքստով ընդդիմանում է Սարգսյանի՝ ՍԴ անդամ առաջադրելու սահմանադրական իրավունքին ու ակնհայտ է, որ խորհրդարանական վերջին նիստի տապալման «տեխնիկական» հիմնավորումների խորքում քաղաքական ենթատեքստ կար, մանավանդ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը գրեթե բաց տեքստով հայտարարեց, թե որն է իրենց վարքագծի հիմնական մոտիվը։

Ավելորդ հեղափոխականությունը միայն կարող է վտանգել Հայաստանի քաղաքական կայունությունը՝ հատկապես, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներին խանգարում է ոչ թե Արմեն Սարգսյանն՝ իր փորձառությամբ ու միջազգային կապերով, այլ կառավարության ու խորհրդարանական մեծամասնության դիլետանտիզմն ու հայեցակարգային տեսլականի բացակայությունը։

Հ.Գ.-Ի դեպ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին