Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 5-7 աստիճանով, վաղը նույնքան կնվազի. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում` ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ապրիլի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 3-ի ցերեկը նույնքան կնվազի, 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 6-ին նույնքան կնվազի։
Երևան քաղաքում՝ ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



