ՀՀ որոշ համայնքներում ձյուն է տեղում, Աշոցքի տարածաշրջանում նաև բուք է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների, իսկ Դիլիջանի ոլորանները՝ բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի, Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Աշոցքի տարածաշրջանում նաև բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



