Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայոր Սուրեն Մելքումյան․ նրա հեռախոսահամարին մի քանի օր ադրբեջանցիներն են պատասխանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր ժամանակի հերոս՝ մայոր Սուրեն Մելքումյան․ Զոհվել է Արցախի ՊԲ՝ Ջաբրայիլի զորամասում։

2016թ. Ապրիլի 1-ին ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց սահմանագծում: Սուրենը՝ իր չորս ընկերների հետ առանց տատանվելու նետվել է առաջնագիծ, որտեղ ծանր մարտ էր մղվում, եւ մարտնչել է որպես հասարակ զինվոր, եւ իր չորս սպա ընկերների հետ կյանքը տվել հայրենի հողի համար։  

Սուրենը ընկերասեր էր, հյուրասեր, սիրում էր վայելել կյանքը, ապրել այսօրվա օրով։ Սուրենի կնոջ՝ Արեւիկի խոսքով, Սուրենը անտառ շատ էր սիրում, ամեն շաբաթ կեսօրից հետո գնում էին գյուղ, եւ Սուրենը գնում էր անտառ։ 

Սուրենի հեռախոսահամարին մի քանի օր ադրբեջանցիներն են պատասխանել, այդ ընթացքում Արեւիկը հույս ունեցել, որ ամուսինը թաքնվել է անտառում, որն այնքան սիրում էր ու լավ ճանաչում: Օրեր անց Սուրենի եւ ընկերների մարմիններն ադրբեջանական կողմը հանձնել է հայերին: Մայոր Սուրեն Մելքումյանին հուղարկավորել են փակ դագաղով։ Սուրեն Մելքումյանը 4 անչափահաս տղաների հայր էր, սիրող ու հոգատար ամուսին:

Սուրեն Մելքումյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի՝ Տումի գյուղում: Սովորել է Տումի գյուղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1997 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2001 թվականին ավարտելով ռազմական ինստիտուտը լեյտենանտի կոչումով եւ կապավորի մասնագիտությամբ, ծառայել է ԼՂՀ ՊԲ մի շարք զորամասերում` ամենուր ցուցաբերելով բարձր կատարողական կարգապահություն եւ մարտական պատրաստվածություն: Հարուստ փորձի եւ բարձր պատասխանատվության համար նշանակվում է Ջաբրայիլի զորամասի վառելիքա-քսայուղային նյութերի ծառայության պետ։

Պարգեւատրվել է՝ ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալով, հետմահու՝ «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի մեդալով։ Այս տարվա ապրիլի 2-ին Սուրեն Մելքումյանի հիշատակին Հադրութի շրջանի Տումի համայնքում տեղի է ունեցել խաչքարի եւ ցայտաղբյուրի բացման արարողություն:

 

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում են