Ճանապարհը հետպատերազմական վիճակ է հիշեցնում. այլևս ճանապարհ փակելու կարիք չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերյան-Երևան ճանապարհահատվածի Դիլիջան-Իջևան հատվածն արդեն գրեթե անանցանելի է դարձել. հսկայական փոսերն ու ավերածությունները հետպատերազմական վիճակ են հիշեցնում: Այս ճանապարհին պարբերաբար կարելի հանդիպել անիվները վնասած կամ ընթացային այլ մասեր կոտրած մեքենաներ, էլ չենք խոսում այն մասին, որ այստեղով անցնող մեքենաների վարորդները, եթե ճանապարհին էլ չեն մնում, ապա ստիպված են հետո վերանորոգման կետ այցելել: Մարդիկ չգիտեն, թե ով պիտի փոխհատուցի իրենց վնասները: Ցավոք, սա միակ ճանապարհը չէ, որ նման վիճակում է, ու եթե այս տեմպերով շարունակվի, ապա բողոքի ակցիաների համար այլևս կարիք չի լինի ճանապարհներ փակել. դրանք, առանց այդ էլ, աստիճանաբար անանցանելի են դառնում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



