Ողբերգական վրաերթ Իսակովի պողոտայում․ հետիոտնը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Հակոբ Միքայելյանը Opel մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Toyota սերվիսի հարևանությամբ, վերգետնյա անցումի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Հետիոտնը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



