«Հրապարակ». Հայաստանի գյուղերում գյուղացիները «դառել են ռուսկի մուժիկ», խմում են ու խմում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի գյուղերում, մասնավորապես Արմավիրում, գյուղացիները, ինչպես իրենք են կատակում, «դառել են ռուսկի մուժիկ», խմում են ու խմում։ Պատճառը խաղողի բերքն է, որն այդպես էլ չեն կարողացել ամբողջապես մթերել, հիմա էլ ձեռի հետ խմում են։ Գործարարներից միայն Գագիկ Ծառուկյանն է իր խոստումը կատարել՝ մթերել ու փողն էլ տվել։ Մյուս մթերողները խոստացել են գումարը տալ մարտ-ապրիլ ամիսներին, և քանի որ այս տարի կոնյակի
արտահանումը տասն անգամ անկում է գրանցել, գյուղացիները հույս չունեն, որ գոնե այդ ժամանակ կստանան իրենց փողերը։ Էլ ավելի հետաքրքիր մոտեցում է հանդես բերել էջմիածնի կոնյակի գործարանը, որը պատկանում է գեներալ Սեյրան Սարոյանին. խաղողի դիմաց ոչ թե գումար են վճարում, այլ «կանիստրով» կոնյակ են տալիս։ Գյուղացիները փորձում են այն կամ վաճառել, կամ հանձնել «օբյեկտներին», բայց քանի որ դա նույնպես շատ է, մի մասն էլ ձեռի հետ խմում են ու խմում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։