Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, իսկ տվողն այդ մասին չէր հայտնել մեզ. Վանեցյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածը քննության ընթացքում կերեւա: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին. «Նրան առաջադրվել է մեղադրանք, բայց հաշվի առնելով տվողի առողջական վիճակը եւ տարիքը, նրա նկատմամբ չի ընտրվել խափանման միջոց կալանավորումը»
Հարցին, թե կաշառք տվողը նախապես հայտնե՞լ է իրենց այդ մասին, Վանեցյանն արձագանքեց. «Եթե ինքը մեզ հայտներ, որ կաշառք է տանում տա, իրեն մեղադրանք չէր առաջադրվի, եւ նա կազատվեր պատասխանատվությունից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



