Ձեր էդ խասյաթին վերջ տվեք, սա զիբիլ է, որի մեջ չի կարելի ապրել. Փաշինյանը զայրացավ
ԼԱՅՖԳյումրիում տնակային ավաններ այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ տնակային ավանի տարածքում կուտակված աղբի համար, հատկապես, երբ նրան բացատրեցին, որ քաղաքապետարանը հաճախակի է աղբահանություն կատարում։
«Ձեր այդ խասյաթին վերջ տվեք, երբ իշխանությունից մարդ է գալիս, սկսում եք բացատրություններ տալ, զիբիլ է, որի մեջ չի կարելի ապրել։ Ուզո՞ւմ եք՝ սա տանեմ էքսպերտիզացիայի՝ կտեսնեք, որ առնվազն վեց ամսվա զիբիլ է։ Ի՞նչ է, դժվա՞ր է՝ հավաքեք, մաքրեք, ինձ համա՞ր եք մաքրելու, ձեզ համար եք մաքրելու»,- նշեց վարչապետը։
Դեռահաս մի պատանի ասաց, որ եթե խումբ կազմվի, ինքը մեծ սիրով կօգնի: Վարչապետն էլ արձագանքեց, որ հենց դու էլ կկազմես այդ խումբը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



