Վանեցյանի եւ Մարությանի մասնակցությամբ տրվեց Եվրո-2019-ի 100 օրվա հետհաշվարկի մեկնարկը (ֆոտո)
ՖՈՏՈԵրեւանի Եվրոպայի հրապարակում (Հյուսիսային պողոտա, 8) տեղադրված ժամացույցը սկսեց ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի մեկնարկին մնացած 100 օրվա հետհաշվարկը։ Արարողությանը մասնակցում էին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 27-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները:
Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:
Առաջնության վիճակահանությունը տեղի կունենա մայիսի 31-ին Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:


1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



