«Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում». Մեհրիբան Ալիևա
ԼԱՅՖԱդրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում և քաղաքում: Այս մասին ասել է առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ, Իլհամ Ալիևի տիկին Մեհրիբան Ալիևան։ Նա այս հայտարարությունն արել է զինվորականների հետ հանդիպման ժամանակ:Ալիևան իր ելույթում մասնավորապես ասել է. «Ադրբեջանը շատ հարուստ երկիր է, իր հարստությամբ և գեղեցիկ բնությամբ: Բայց մեր ամենակարևոր հարստությունը Ադրբեջանի ժողովուրդն է, մարդ տեսակը»:
Նա նշել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է հպարտ լինի նման որդիներ ունենալու համար:
«Մեր մայրերը պետք է հպարտ լինեն, որ նման քաջ տղաներ են դաստիրակել: Նման մարդկանց, նման զինվորների, սպաների և եղբայրների հետ, մենք անպայման կվերադարձնենք Ղարաբաղը»:
Ելույթի վերջում Ալիևան շեշտ է , որ Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում և քաղաքում։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



