Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես էր Թեւոսիկը «թռել»՝ ընկերոջը թողնելով ճաղերի հետեւում. ուշագրավ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը նոյեմբերի 12-ին գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի հետ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով  ոստիկանություն բերման ենթարկված, իսկ ավելի ուշ կալանավորված Կարեն Բագրատունյանը՝ Սամբիստ Կարենը, դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Սամբիստ Կարենը քրեական հեղինակություն Թեւոսիկի հետ միասին հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Պարզվում է, որ նա առաջին անգամ չէ, որ «ճաշակում է» անազատությունը: Այն, որ հունիսի 19-ին Կարեն Բագրատունյանը՝ նույն Սամբիստ Կարենը, պատահական չէր հայտնվել քրեական հեղինակություն Թեւոսիկի հետ նույն մեքենայի մեջ, անհերքելի է: Պարզվում է՝ վերջիններս վաղուցվա ծանոթներ են եւ տարիներ առաջ իրար հետ հանցավոր գործարքի են գնացել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2008 թվականին Թեւոս Սաֆարյանը եւ Կարեն Բագրատունյանը մարդու առեւանգման գործով հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Տեղեկացանք, որ Սամբիստ Կարենը Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի հրահանգով մայրաքաղաքում հայտնի սուպերմարկերտներից մեկից պետք է առեւանգվեր Ռուբեն Ղազարյանին եւ տեղափոխեր Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող սրճարան: Խնդիրը կապված է եղել խանութի գանձապահներ ոմն Արմինե Սուքիասյանին եւ Գայանե Սարգսյանին ապօրինի ազատությունից զրկելու եւ նրանց կողմից խանութից հափշտակված գումարների վերադարձման հետ կապված հարցերը պարզաբանելու հետ:

Սամբիստ Կարենը իրականացնելով իր հանցավոր մտադրությունը` 2008թ. ապրիլի 22-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող խանութի բակից ատրճանակի բռնակով հարվածելով՝ առեւանգել է Ռուբեն Ղազարյանին եւ նստեցնելով «Համմեր» մակնիշի սեւ գույնի 99 UL 555 պետհամարանիշի ավտոմեքենան՝ տեղափոխել է Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող բացօթյա սրճարան, որտեղ իրեն է սպասել Թեւոսիկը: Նշված վայրում Կարեն Բագրատունյանը, Թեւոս Սաֆարյանը եւ քննությամբ չպարզված այլ անձինք Ռուբեն Ղազարյանին ծեծել են: Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել:

Վերջիններս Ռուբեն Ղազարյանին մինչեւ ժամը 22.00-ի սահմանները պահել են նշված սրճարանի զուգարանում, ապա Կարեն Բագրատունյանի հանձնարարությամբ քննությամբ չպարզված անձինք «Նիվա» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայով Ռուբեն Ղազարյանին տեղափոխել են Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամաս եւ հաջորդ օրը միայն նոր բաց թողել:

Նկատենք, որ այս պատմությունից հետո Թեւոս Սաֆարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Սամբիստ Կարենը դատապարտվել էր 4 տարվա ազատարզրկման: Այսինքն` քրեական հեղինակությունը «թռել» էր, իսկ ընկերը` հայտնվել ճաղերի հետեւում: Դատելով անցյալ իրավիճակից՝ հերթական անգամ քրեական հեղինակությունը դարձյալ իր վաղեմի հանցակցին «կրակն է քցել ու թռել»: Մինչ Սամբիստ Կարենը ապօրինի զենքի համար այս օրերին իր պատիժն է կրում, Թեւոս Սաֆարյանը հանրապետությունում չէ: Ու թերեւս պատասխանատվությունից խուսափելու համար գտնվում է Մոսկվա քաղաքում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում