Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ավելի երիտասարդ եմ երևում, որովհետև ինքս ինձ մեծ չեմ զգում»․ Տաթև Մելքոնյանը` ամուսնու, 6-ամյա որդու և ստեղծագործական կյանքի մասին

ԼԱՅՖ

Past.am

Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթև Մելքոնյանը, ով օրերս արժանացավ «Արտավազդ» մրցանակի, որպես տարվա լավագույն դերասանուհի, հանրության լայն շրջանակին հայտնի է դարձել հեռուստասերիալներում խաղալով։

Մարմնավորած սառը, երբեմն, իշխող կնոջ կերպարի փոխարեն հետնաբեմում հանդիպեցինք շփվող, ակտիվ, ժպտերես մի մարդու։ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ ոլորտում առաջին քայլերի, իր կերպարի, ամուսնու ու 6-ամյա որդու մասին։ Տաթևը մեզ տրամադրել է նաև ամուսնու և որդու լուսանկարները։

Ռուբեն Բաբայանի կուրսում սովորելն ամենալավ բանն էր, որը կարող էր ինձ հետ լինել

Տաթևը թատերական կրթությունը սկսել է Ռուսաստանում, երկրորդ կուրսում տեղափոխվել Հայաստան։ «Կրթությունս շարունակեցի Թատերական ինստիտուտում Ռուբեն Բաբայանի կուրսում։ Չնայած այն ժամանակ պատահմամբ հայտնվեցի այնտեղ, հետո հասկացա՝ դա ամենալավ բանն էր, որը կարող էր լինել ինձ հետ։ Իմ վարպետի շնորհիվ շատ բաների հասա։ Երրորդ կուրսից աշխատել եմ տարբեր թատրոններում՝ այդ թվում Համազգային, Սյունդուկյան, Մետրո, առավել երկար համագործակցել եմ Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ»,- ասաց դերասանուհին ու ավելացրեց, որ ներկայումս Տիկնիկային թատրոնում է, որտեղ իրեն լիարժեք բավարարված է զգում։

Ինքս ինձ բուժեցի և շարունակեցի աշխատել

Դերասանուհին կյանքում պատահած դժվարությունները բնական է համարում, իր խոսքով, հաղթահարում է դրանք ու շարժվում առաջ։

«Միշտ լինում են դժվարություններ, դրանք ինձ միայն ուժ են տալիս, որ շարունակեմ աշխատել և հաճույք ստանալ իմ աշխատանքից։ Ամենամեծ բարդությունը, որն ունեցել եմ, այն ընթացքում էր, երբ ես մտածում էի, թե սխալ մասնագիտություն եմ ընտրել, չեմ կարող կայանալ այս ոլորտում։ Ուղղակի ինձ չէի պատկերացնում մասնագիտությանս մեջ և չէի հասկանում, թե ինչ եմ ուզում։ Մտածում էի՝ մի դեր ավել խաղացի, հետո մեկն էլ, դա ինձ ի՞նչ է տալիս բացի քանակից,- ասաց Տաթևն ու ժպիտով ավելացրեց,- երբ ավելի խորացա, հասկացա, որ դա իմ օդն է՝  ես ուղղակի չեմ կարող չխաղալ, դրանից ինձ ավելի վատ եմ զգում։ Ինքս ինձ բուժեցի և շարունակեցի ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ աշխատել»։

Տաթևը որպես ռեժիսոր հանդես գալու փորձ ունեցել է, սակայն որոշել է չշարունակել այդ մասնագիտությամբ. «Բեմադրել եմ «Ես այստեղ եմ» ներկայացումը: Հետո շարունակություն չեղավ, որովհետև ինձ ռեժիսոր չեմ համարում։ Թանկրեդ Դորսթի «Ես Ֆոյերբախն եմ» պիեսը բեմադրեցի, որովհետև միակ գործն էր, որը կարդացի և հասկացա, որ չեմ կարող չբեմադրել։ Ոչ մի գործ ինձ չի խոցել այնպես, ինչպես այդ ստեղծագործությունը»։

Տհաճությամբ չեմ նկարահանվել ոչ մի հեռուստասերիալում

Տաթևին հեռուստադիտողներն առաջինը տեսան «Աննա» հեռուստասերիալում։ Դերասանուհին նշեց, որ մինչև այդ էլ առաջւարկներ ուներ, սակայն երկար ժամանակ հրաժարվում էր նկարահանվել, իրեն դուր չէր գալիս այն, ինչ կատարվում էր։ «Հետո հասկացա, որ դա իմ մասնագիտության մի մասն է, եթե կա լավ թիմ, որի հետ կարելի է համագործակցել, ինչու ոչ։ Ինչքան էլ նկարահանվել եմ հեռուստասերիալներում, ինձ համար փորձել եմ գտնել հաճելի պահեր։ Ես տհաճությամբ չեմ նկարահանվել ոչ մի հեռուստասերիալում»,- ասաց Տաթևը։

Մեր հարցադրմանը, թե թատրոնի ցածր եկամտին ֆոնին որքանո՞վ է նրա այս որոշման վրա ազդել հեռուստասերիալների ապահոված ֆինանսական կողմը՝ դերասանուհին պատասխանեց․ «Եթե ես լինեի պրոդյուսեր, գուցե, սերիալին նայեի իբրև բիզնեսի, բայց ես դերասան եմ և միանշանակ չեմ կարող ասել, որ դա բիզնես է, ես այնտեղ ստեղծագործում եմ։ Թե մյուսներն ինչ են անում հեռուստասերիալում, իմ գործը չէ, ես սեղծագործում եմ։ Փաստ է, որ թատրոնում զբաղվածությունը մեծ է, եկամուտը՝ փոքր։ Ես կարծում եմ, որ ստեղծագործող մարդուն դա երբեք չի կարող խանգարել և եկամտով չէ, որ պետք է ստեղծագործել։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ նաև եկամուտ լիներ»։

Էկրանին իմ տարիքային անցումը որպես վիրավորանք չեմ ընկալել

Եթե դեռ տարիներ առաջ Տաթևն էկրանին էր երիտասարդ աղջիկների կերպարներով, վերջին մի քանի սերիալում հեռուստադիտողները նրան տեսել են հասուն կնոջ դերերով։ Տարիքային անցումը 39-ամյա դերասանուհին բնական երևույթ է համարում։ Ասում է` ինչպես կյանքում, այնպես էլ էկրանին․ «Տարիքային անցումը հոգեբանական տեսակետից շատ նորմալ ընդունեցի, որովհետև ես 32 տարեկանում խաղացել եմ 17 տարեկան աղջկա և հակառակը՝ 30 տարեկանում խաղացել եմ 50-ամյա կնոջ։ Դա իմ մասնագիտության կողմերից մեկն է և բնական երևույթ։ Ինձ համար բացարձակ դժվար չի եղել, և ես էկրանին իմ տարիքային անցումը որպես վիրավորանք չեմ ընկալել»։

Դերասանուհին վստահեցնում է` հատուկ որևէ բան չի անում տարիքից երիտասարդ երևալու համար,  հագուստի ոճն ընտրում է համարավետությամբ, իսկ շփման մեջ տալիս ու ստանում է էներգիա։ «Ես իմ տարիքից երիտասարդ եմ երևում, որովհետև ինքս ինձ մեծ չեմ զգում՝ մնացել եմ 25 տարեկանում։ Շուրջս շատ երիտասարդներ կան, որոնց հետ հաճույքով շփվում եմ՝ իրենցից էներգիա և ուժ եմ ստանում, նույնն էլ ես եմ փորձում իրենց տալ»,– ասաց նա։

Եթե կա մեծ սեր, հնարավոր է ամեն ինչ

Տաթևին սովորաբար հեռուստասերիալներում բաժին են հասնում սառը կնոջ կերպարներ, որը, ըստ դերասանուհու, այնքան էլ կապ չունի իր մարդ տեսակի հետ․ «Իմ մեջ կա սառնություն, բայց միայն դա չէ, և ես չեմ կարող ասել, որ սառը մարդ եմ։ Ուղղակի կերպարին տալիս եմ այն, ինչ պետք է։ Էկրանից այն կողմ շատ բաց մարդ եմ, երբեմն, այնքան բաց, որ ի վնաս ինձ է լինում»։

Հանրային մարդ լինելով հանդերձ դերասանուհին կարողացել է փակ պահել ընտանիքի ու անձնականի մասին տվյալները։ Այս անգամ, սակայն, Տաթևը բացառություն արեց և խոսեց որդու մասին։ Նա նկատեց, որ մասնագիտությանն ամբողջությամն տրվելը, երբեմն, ընտանիքում դժվարություններ են առաջ բերում։

«Ընտանիքում դժվարություններ լինում են մասնագիտությանս հետ կապված, բայց չեմ կարծում, որ միայն դերասանի մասնագիտության մեջ են այդ դժվարությունները։ Ցանկացած մասնագիտություն էլ քեզանից շատ ուժ և էներգիա է խլում։ Ընտանիքին, որքան էլ ուզես, չես կարողանում ամբողջությամբ նվիրվել։ Ճիշտ է, ընտանիքն առաջին տեղում է, բայց երբ լիարժեք տրվում ես մասնագիտությանդ, պետք է կարողանաս ինչ-որ զիջումների գնալ և սպասում ես, որ ընտանիքի անդամներն էլ կգնան որոշակի զիջումների։ Կդժվարանամ ասել, թե դա ինչի հաշվին է լինում։ Իհարկե, յուրաքանչյուր հարաբերության հիմքում սերն է և եթե կա մեծ սեր, հնարավոր է ամեն ինչ,- ասաց դերասանուհին և հավելեց, որ ամուսինն իր մասնագիտության մասին հենց սկզբից է իմացել, գիտեկցել է, թե ինչ գրաֆիկով է աշխատում։ –Այս ամենն իր համար անակնկալ չի եղել։ Նա ինձ ընդունել է այնպես, ինչպես կամ։ Կարծում եմ` որքան էլ ամուսնուս համար դժվար լինի, ինքն իր մեջ հաղթահարում է և ցանկացած դեպքում կանգնած է կողքիս»։

Տաթևի որդին` Ալեքսանդրը, 6 տարեկան է։ Նա մայրիկի ամենաակտիվ հանդիսատեսն է։ «Բնականաբար, որդիս ասում է, որ կարոտում է, բայց շատ է ուրախանում, երբ ինձ տեսնում է բեմում։ Երբ «Արտավազդ» ստացա, նա ասաց՝ այո՛, դու հաղթել ես, մամ։ Ե՛վ հպարտանում է, և՛ կարոտում է։ Նրա վերաբերմունքն էլ էայնպիսին, ինչպիսին կդրսևորեինք  մեծերս»,– եզրափակեց դերասանուհին։

Նոյեմբերի 24/25-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»