Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չի՛ կարելի Սևանին որպես ոռոգման լճի վերաբերվել ու նախկին իշխանությունների սխալը կրկնել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

Նախօրեին կառավարության հերթական նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Սևանա լճի մակարդակը յոթ սանտիմետրով պակաս է անցած տարվա համեմատ, բայց առաջիկա երկու ամսում մոտ 45 սմ-ով կբարձանա: Նախարարը նշեց նաև, որ տարեվերջին, երբ ջրառի սեզոնն ավարտվի, լճի մակարդակը 5-10 սմ ավելի բարձր կլինի, քան ներկայում է:

Բնապահպան Սիլվա Ադամյանը Orer.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սևանի խնդրին նշեց, որ ջրառի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ Սևանը բազմաթիվ խնդիրներ ունի, որն անմիջականորեն կապված է ջրի որակի հետ:

«Սևանի էկոլոգիական խնդիրները կապված են ջրի որակի հետ, որի պատճառը ջրառն է: Ինչ վերաբերում է  Սևանի մակարդակը 45 սմ-ով բարձրանալուն, ապա դա գրանցվում է մասնագետների կողմից և հունիս ամսին կարող ենք կրկին անդրադառնալ այդ ցուցանիշին: Եթե կառավարությունը մտածում է, որ լճի ջրի մակարդակը բարձրանալուց հետո այդտեղից նորից կարող են ջրառ իրականացնել, ապա պետք է հիշեն, որ դրա հետևանքով լճի խնդիրները ոչ թե կլուծվեն, այլ կմնան նույնը:

Բոլոր մասնագետներն անվերջ կրկնում են, որ Սևանի խնդիրները լուծելու համար հարկավոր է գոնե առաջիկա 5-6 տարին այնտեղից ջուր չվերցնել, քանի որ ջրի ամբողջ էկոլոգիան խախտված է: Եվ եթե նույնը շարունակվի, ապա մենք կունենանք ճահճացման խնդիր, ջուրը կորակազրկվի, ինչը մահացու կլինի Սևանի համար»,- ասաց Ս. Ադամյանը:

Բնապահպանի խոսքով՝ բոլորն այդ մասին գիտեն: Գիտեն նաև, որ պետք է լճին գոնե մի քանի տարի հանգիստ թողնել ու ջրառ չիրականացնել, քանի որ ամեն մի կաթիլ ջուրը կարող է ճակատագրական լինել Սևանի համար: Ջրառն այլ կերպ կազմակերպելը բնապահպանն իրատեսական է համարում, քանի որ ոլորտով զբաղվող գիտնականներն ու մասնագետներն այլ առաջարկներ ունեն, բայց թե ինչ որոշում կկայացնի կառավարությունը, ինքը չի կարող ասել:

«Այս ամենով պետք է մասնագետները զբաղվեն, բայց, փաստորեն, տարիներ շարունակ ջրային տնտեսությունն այնպիսի մարդիկ էին ղեկավարում, ովքեր լուրջ կոռուպցիոն խնդիրների մեջ էին խրված: Օրինակ, նախկին նախարար Արամ Հարությունյանը: Նա երկար տարիներ ինչ ուզեց արեց, հետո եկան այլ մարդիկ, ովքեր ուրիշ անձնական ամբիցիաներ ունեին, բայց որևէ մեկն այդպես էլ չզբաղվեց ջուրը խնայելով: Նրանք բոլորն էլ զբաղված էին միայն օգուտներ ստանալով:

Բնապահպանները մշտապես ահազանգել են այդ ամեն ինչի մասին, բայց դրանց, ցավոք, որևէ արձագանք այդպես էլ չի եղել: Ամենահեշտը Սևանից ջուր վերցնելն է: Լիճը քավության նոխազ է դարձել բոլորի համար, բայց մենք բազմիցս ասել ենք, որ պետք է ջրամբարների խնդիրը լուծել ու Սևանին հանգիստ թողնել: Սակայն, ստացվում է, որ ինչպես նախորդ կառավարությունը, այնպես էլ այս կառավարությունը նման ցանկություն չունեն: Մի օր բոլորը պետք է հասկանան որ չի կարելի Սևանին որպես ոռագման լճի վերաբերվել: Դա մեծագույն սխալ էր, որը չի կարելի կրկնել»,- ասաց Ս. Ադամյանը:

 

Ուրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում