Կիեւում հարգանքի տուրք են մատուցել 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիշատակման աղոթք, ծաղկեպսակներ եւ մոմավառություն. Կիեւում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Կիեւի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ կայացել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները:
Եղեկեցական արարողության ավարտից հետո նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է ԶԼՄ-ների եւ հայ համայնքի ներկայացուցիչներին:
Պարբերականը նշում է, որ միջոցառումը տեղի էր ունեցել Ուկաինայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



