Ատամմաքրիչը կնոջ մահվան պատճառ է դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊորտուգալիայում 50-ամյա մի կին պատահմամբ կուլ է տվել բուտերբրոդի վրայի ատամմաքրիչը և մահացել, հաղորդում էDaily Mail-ը:
Կինը դիմել է բժշկի, երբ կոկորդի շրջանում ցավ է զգացել: Բժիշկը կարծել է, թե կինը մրսած է, պարզապես նշանակել է հակաբորբոքային դեղեր և ճանապարհել տուն:
Ավելին, նրան ուղարկել են նաև հոգեբանի մոտ, նշում է պարբերականը: Երկու օր անց կնոջը մահացած են գտել լոգարանում: Նրա հագուստն ամբողջությամբ արյունոտված է եղել, իսկ գլխին՝ վերքեր:
Նախաքննական մարմինը կասկածել է, թե կնոջ կողակիցն է մեղավոր կնոջ մահվան համար, սակայն դիահերձումը ցույց է տվել, որ կնոջ կոկորդում ատամմաքրիչ է եղել:
Պարզվել է` սուր փայտիկը երկու անցք է բացել կնոջ կոկորդում, ինչի հետևանքով բորբոքում է սկսվել, որն ազդել է սրտի աշխատանքի վրա:



