ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Չիկագո քաղաքում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում է Fox News-ը՝ օրինապահ մարմիններին հղումով:
Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:25-ին ընտանեկան հավաքույթի ժամանակ: Անհայտ անձը կրակ է բացել Chevrolet Equinox մակնիշի մեքենայից, ապա նույն մեքենայով փախուստի դիմել:
Տուժածների թվում 8-ամյա տղա և 10-ամյա աղջիկ կան: Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրանց վիճակը:
Մյուս տուժածները մեծահասակներ են՝ 23-42 տարեկան: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ներկա պահին կասկածյալ անձի և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



