Մարմենտինիի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց Արցախին և բարձրացավ առաջին հորիզոնական
ՍՊՈՐՏ
Armsport-ը գրում է.
Բարձրագույն խմբի 25-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Արցախին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ գնդակը 66-րդ րոպեին խփել է Գուստավո Մարմենտինին՝ մոտ տարածությունից կատարած գեղեցիկ հարվածով եզրափակելով աջ եզրից հետևած փոխանցումն ու հաղթանակ պարգևելով իր թիմին:
Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» իր միավորների թիվը հասցրել է 40-ի և բարձրացել մրցաշարայի աղյուսակի առաջին հորիզոնականը:
Այդուհանդերձ, երկրորդ տեղը զբաղեցնող «Արարատ-Արմենիան», որը 38 միավոր ունի իր ակտիվում, աս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել:
Իսկ «Արցախը» շարունակում է նախավերջին՝ 8-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ 22 խաղից հետո վաստակած 17 միավորով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



