72-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ ապրիլի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 72-ամյա Արարատ Խաչատրյանը Շիրակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 OF 390 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 54-ամյա Մարինա Դադամյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ




