Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուս տիեզերագնացը տիեզերքից նկարել է Հայաստանը և հիացրել աշխարհին, այդ չքնաղ պատկերներով (Լուսանկարներ)

ԼԱՅՖ

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հիացած է Հայաստանի գեղեցկությամբ, ինչը բազմաթիվ անգամ նկարել է տիեզերքից։

Հայերը տիեզերագնացության ոլորտում մեծ ներուժ ունեն, բայց դրա համար հսկայական ռեսուրսներ են պետք, ինչը Հայաստանը չունի։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին։ Նա այն տիեզերագնացն է, որ 2017 ու 2018 թվականներին տիեզերական թռիչքների ժամանակ նկարել է Երևանը, Արարատ լեռը, Սևանա լիճը և լուսանկարները հրապարակել համացանցում։

Հայաստանը լուսանկարելու գաղափարը ծնվել է թռիչքի ժամանակ։ Նա առաջին անգամ Հայաստանում է եղել 2014 թվականին և դասախոսություններ կարդացել մեր երկրում։ Հայաստանում և հատկապես Երևանում այնպիսի մթնոլորտ է զգացել, որը, նրա խոսքով, աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի։

«Ես տիեզերքից հաճույքով էի լուսանկարում Սևանը, Երևանն ու Արարատը։ Ծանոթ վայրերն ավելի հեշտ է գտնել, քան այն տեղանքները, որոնք երբեք չես տեսել։ Կայանն այնքան արագ է թռչում, որ 10 վայրկյանում դժվար է կողմնորոշվել ու լավ կադր անել», – պատմում է Ռյազանսկին։

Տիեզերագնացի բոլոր լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել սոցցանցերում։ Աղմկահարույց լուսանկարներից վերջինը նա հրապարակել է փետրվարի 14–ին Facebook–ի իր էջում։ Լուսանկարներում պատկերված է Վանա լիճը, որը սրտի ձև ունի։

 

Ռյազանսկին ասում է, որ հայերի պես գեղեցիկ ու խելացի մարդիկ տիեզերքի նվաճման հարցում մեծ ներուժ ունեն, բայց Հայաստանն այսօր այդ ոլորտը սեփական ուժերով զարգացնելու միջոցներ չունի։

Այդ հարցը կարող է լուծվել, եթե Հայաստանը մասնակցի միջազգային ծրագրերին։ Նա վստահ է, որ եթե Հայաստանը կարողանա տիեզերական սեփական ծրագիր մշակել, լավ մոտիվացիա կլինի երեխաների, դպրոցականների տիեզերական հորիզոնը զարգացնելու համար։

Դրա համար տիեզերական կորպորացիաներ են պետք, որոնց շրջանակում միջազգային խումբը կկարողանար համատեղ նախագծեր իրականացնել։ Իսկ նման կորպորացիաներ առայժմ չկան։

Ռյազանսկին պատմեց նաև, թե ինչպես է տիեզերագնաց դարձել։ «Ես տիեզերագնաց դառնալու մասին չէի երազում, ուզում էի դառնալ գիտնական, կենսաբան ու մինչև հիմա էլ շատ եմ սիրում բնությունը։

90–ականների վերջին, 2000–ականների սկզբին տիեզերական տեխնիկայի երկրային փորձարկող էի աշխատում։ Ու երբ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան որոշեց գիտնականների հավաքել ու հնարավորություն տալ նրանց, ես օգտվեցի դրանից», – ասաց նա։

Ռոսկոսմոսի ջոկատի փորձարկող տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս, օդաչու տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին այսօր նշում է իր ծննդյան օրը։

 

 

 

Մաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Պետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ ՀովեյանԻրանը չի խնդրել ԱՄՆ-ին վերսկսել բանակցությունները․ Fars Սպասվում է նաև առանց տեղումների եղանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 21.5%-ով Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Վրաերթ Գեղարքունիքում, վարորդն օգնել է երեխային տեղափոխել ԲԿ․ Shamshyan Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դшնակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՈ՞վ կդառնա նախարար, ով կմնա առանց պաշտոնի․ առաջիկա օրերի գլխավոր ինտրիգըՋուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումՀրդեհ Մայակովսկի բնակավայրում․ ինչ է հայտնի Իշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԻնչ են վկայում վերջին դատական որոշումները Հայաստանի քաղաքական կյանքումՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին 1000 հրթիռներ լիցքավորված են և ուղղված են Իրանի վրա․ Թրամփ «ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցում«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալներ ձերբակալվել են Երկու տարեկան աղջիկը մահացել է, երբ դայակը նրան մոռացել է շոգ մեքենայի մեջՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԲուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ