Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրիանա Գալստյան. «Ինձ համար դերասանը պետք է լինի ճկվող և պատրաստ ցանկացած տեսարանի»

ԼԱՅՖ

Դերասանուհի Ադրիանա Գալստյանին հեռուստադիտողը հիմա տեսնում է «Արմենիա» հեռուստաընկերության «Նռան հատիկ» հեռուստասերիալում: Տարբեր կերպարներում հանդես եկող դերասանուհին հիմա ներկայանում է դրական կերպարով և մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Միկայի, քրոջը:

«Այս կերպարս տարբերվում է իմ մարմնավորած նախորդ կերպարներից: Դրական, բարի աղջիկ է, ինքնահավան չէ, ուզում է դառնալ երգչուհի, ունի ձայնային տվյալներ, բայց հայրը դեմ է: Կերպարս հետաքրքիր փորձությունների միջով է անցնում սրտի սխալ ընտրության պատճառով, որի մասին չեմ բացահայտի: Սիրահարվում է, բայց թե ում, թող գաղտնի մնա»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Ադրիանան:

Ադրիանան առաջին անգամ նկարահանվում է Մովսես Երեմյանի, Աննա Սիմոնյանի, Արա Դեղտրիկյանի, Լևոն Հարությունյանի հետ, ասում է, որ նրանց հետ աշխատելը միայն դրական լիցքեր է տալիս. «Նրանց հետ շատ հեշտ է նկարահանվելը, և աշխատանքի ընթացքում երբեք չես ձանձրանում: Առհասարակ, հեռուստասերիալի անձնակազմը շատ պրոֆեսիոնալ է մոտենում իր աշխատանքին»:

Չնայած երիտասարդ տարիքին՝ Ադրիանան նկարահանվել է թե՛ հեռուստասերիալներում և թե՛ սիթքոմներում: Բնավորությամբ ինքնաքննադատ է և պահանջկոտ իր անձի, ինչպես նաև խաղի նկատմամբ. «Եթե մարդն իր անձի նկատմամբ պահանջկոտ չլինի, երբեք չի կատարելագործվի: Ինձ համար կարևոր է մարդկանց և մասնագետների կարծիքները, ես միշտ ուշադրություն եմ դարձնում առողջ դիտողություններին: Անկեղծ ասեմ, որ խաղացածս սերիաները միշտ մի քանի անգամ դիտում եմ՝ սխալներս և թերություններս հետագայում թույլ չտալու համար»։

Ադրիանան անկեղծորեն նշում է, որ այն դերասանուհիներից է, ում համար կարևոր են ստացած հոնորարները. «Որքան էլ որ հաճելի է աշխատել և զբաղվել սիրած աշխատանքով, նույնքան էլ հաճելի է դրա դիմաց բավարար վարձատրվել: Բնականաբար, կյանքում ամեն ինչ պետք է անել փոխադարձ՝ տալ և, միևնույն ժամանակ, ստանալ: Ես դերասանական որոշակի ճանապարհ եմ անցել, որն ինձ թույլ է տալիս ֆինանսական առումով էլ պահանջկոտ լինել: Ամեն անգամ նոր քայլ ես անում, չնայած դրանք այնքան մեծ չեն, քանի որ ապրում ենք Հայաստանում»:

Տեսարանների հարցում բավականին հարմարվող է, բայց մինչ այս ռեժիսորների կողմից հատուկ պահանջներ չեն եղել. «Օրինակ՝ չի եղել պահանջ համբուրվելու, որպեսզի ես էլ կանգնեմ ընտրության առաջ: Ինձ համար դերասանը պետք է լինի ճկվող և պատրաստ ցանկացած տեսարանի: Իհարկե, հաճախ համբուրվող դերասաններին նաև քննադատում են, դա էլ եմ նորմալ համարում: Իսկ իմ հիմնական պահանջն այն է, որ իմ խաղընկերը նույնքան նվիրված լինի իր աշխատանքին, որքան որ ես: Ես ուրախ եմ, որ ինձ հանդիպել են միայն այդպիսի դերասաններ»,-եզրափակեց դերասանուհին։

Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ