Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում ջրամատակարարումը կդադարեցվի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 11-ի ժամը 10:00-ից մինչև ապրիլի 12-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Սամաղար, Խորոնք, Արտիմեդ համայնքների, ք.Էջմիածին Անդրանիկի թաղամասի, ինչպես նաև Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ համայնքների ջրամատակարարումը:
Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



