Նեմցովի սպանության գործով մեղադրյալին կորոնեն Դուբայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանն առնչություն ունենալու մեջ մեղադրվող Ռուսլան Մուհուդինովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, նրան կորոնեն Դուբայում, հաղորդում է «Կոմրեսանտը»:
Մոսկվայի Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան հայտնել է, որ քննության ներկայացուցիչներն արդեն դիմել են դատարան՝ Մուհուդինովին կալանավորելու միջնորդությամբ:
Հաղորդվում է, որ ենթադրաբար Մուհուդինովը թաքնվում է Դուբայում, նա այնտեղ է մեկնել այս տարվա գարնանը:
Նեմցովի դստեր՝ Ժաննա Նեմցովայի ներկայացուցիչ Վադիմ Պրոխորովը հույս ունի, որ մեղադրյալին ԱՄԷ-ից ստանալն ավելի հեշտ կլինի, քան գտնել նրան Չեչնիայում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



