Ողբերգական վրաերթ Երեւանում․ հետիոտնը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Հակոբյանը Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Փափազյան փողոց հատվածում՝ Վերին Անտառային 131 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



