Քաղաքացին ատրճանակի հետ գրություն է թողել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 14-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել ոստիկանության մի ծառայող եւ հայտնել, որ իր կողմից բնակչության շրջանում զենք-զինամթերք հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի իրենց տան մոտ առանց գործարանային համարի, «ՏՏ»-ի նմանվող, 9 մմ տրամաչափի ատրճանակ է թողել եւ գրություն. «Այս ատրճանակը իմ հետ բերել եմ ԼՂՀ պաշտպանական մարտերից եւ ցանկանում եմ Ձեր միջոցով հանձնել ոստիկանություն»:
Ատրճանակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



