Պենտագոնն արգելել է ամերիկացի զինվորականներին մոտենալ Փարիզին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պաշտպանության նախարարությունն արգելել է իր աշխատակիցներին այցելել Փարիզ: Ինչպես գրում է The Washington Post-ը, համապատասխան հրամանը հրապարակել է ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
Եվրոպայում գտնվողն ամերիկացի զինվորականներին, քաղաքացիական անձնակազմին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարվել է չմոտենալ Փարիզին 50 կմ-ից մոտիկ: Նրանք, որոնց անհրաժեշտ է անհետաձգելի գործերով այցելել Փարիզ, պետք է իր ղեկավարությունից թույլտվություն ստանա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Նախազգուշական այդ միջոցն ուղղված է սեփական աշխատակիցների պաշտպանությանը: Բացի այդ, այդ որոշմամբ մենք նվազեցնում ենք զբոսաշրջային հոսքը դեպի Ֆրանսիա, մինչ այդ երկրի իշխանությունները հետաքննություն են իրականացնում»,-հայտարարել են Պենտագոնում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



