Մեքսիկան Ֆրանսիայի ահաբեկչություններից հետո ուժեղացնում է անվտանգության միջոցառումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի իշխանությունները Ֆրանսիայի ահաբեկչություններից հետո որոշել են ուժեղացնել սահմանների անվտանգությանն ուղղված միջոցառումները: Այս մասին երկուշաբթի հայտնել է Անվտանգության հարցերով ազգային հանձնաժողովի ղեկավար Ռենատո Սալես Էրեդիան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մեքսիկան մի քանի՝ այդ թվում միգրացիոն անվտանգության ու սահմանների պաշտպանության ուղղություններով համագործակցում է մի շարք երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ՝ «խուսափելու համար ցանկացած միջադեպերից»: Էրեդիան շեշտել է, որ «ուժերը տեղակայված են, հանրապետության կառավարության ամբողջ ուժային բլոկի հետ պահպանվում է կապն ու համակարգումը»: Նա նաեւ հավելել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի ողբերգական իրադարձությունների «հետաքննության հարցում ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ փոխգործողությունները»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



