Հունաստանի կառավարությունը վարկատուների հետ համաձայնության է եկել բարեփոխումների շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի քանի օր շարունակվող բանակցություններից հետո Հունաստանի կառավարությունը կարողացել է բարեփոխումների ծրագրի շուրջ համաձայնության գալ միջազգային վարկատուների հետ, ինչը ճանապարհ է բացում Աթենքին 2 մլրդ եվրո տրանշ վճարելու եւ ազգային բանկերի վերակապիտալիզացիայի համար 10 մլրդ եվրո փոխանցելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աթենքի լրատվական գործակալությունը։ Հունաստանի ֆինանսների նախարարի խոսքով՝ Հունաստանը վարկատուների հետ համաձայնեցրել է նախնական միջոցառումների բոլոր 48 կետերը։
Օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կդրվի երեքշաբթի։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



