Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մա՞րդ են, թե՞ մարդ չեն. երբ կեղծ հումանիստական տեսությունը պարզապես աղճատում է մարդկային բնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Վերջին շրջանում հաճախ քննարկվող ու շահարկվող թեմաներից մեկին է մանրամասնորեն անդրադարձել Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հոդվածը հրապարակում ենք ամբողջութամբ:

Սիրելիներ,

Մշտապես փորձել եմ հրապարակային չանդրադառնալ այս թեմային, այն համարելով քարոզչություն, որոշակի նպատակով արված, որը փորձում է վառ պահել խնդիրը և հնարավորինս արծարծել այն տարբեր հետաքրքրություններ և շահեր ունեցող անձանց կամ կազմակերպությունների կողմից: Այսուհանդերձ, ի նկատի ունենալով վերջին օրերին ավելորդ հուզականությամբ բորբոքվող խնդիրը և բազմաթիվ հավատացյալների կատարած հարցադրումները՝ փորձել եմ համապարփակ կերպով ներկայացնել հարցի էությունը և դիտարկել ու քննել այն հոգևոր ընկալմամբ՝ երբեք հավակնությունը չունենալով ներկայացնել Եկեղեցու ամբողջական տեսակետը: Մի փոքր երկար է և համբերատար ընթերցում է պահանջում, այդուհանդերձ այլ կերպ էլ հնարավոր չէր անդրադառնալ սույն խնդրին:

ՄԱՐԴ Ե՞Ն, ԹԵ՞ ՄԱՐԴ ՉԵՆ

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող «բանավեճը», այսպես կոչված, «սեռական փոքրամասնությունների» հանրային կյանքում կարգավիճակի մասին փորձում է այն համարել ոչ թե սեռական շեղում կամ այլասերում, այլ սոսկ «սեռական կողմնորոշումներից» մեկը, որը պետք է հավասարապես հանրային արտահայտություն, ընդունելություն և հարգանք վայելի: Միևնույն ժամանակ այն պնդում է, որ համասեռամոլ վարքագիծը ի ծնե նախասահմանված երևույթ է և, հետևաբար, ընդունելի: Այսպիսով, այն նաև միտումներ է դրսևորում, և արդեն իսկ որոշ երկրներում ընդունված է օրենքի մակարդակով մարդկային մտածողության և հանրային ընկալման մեջ վերաձևափոխելու ընտանիք հասկացողությունը և նրա սրբազնությունը՝ այն համարելով ոչ թե կնոջ և տղամարդու ամբողջական միավորում, այլ զուտ երկու անձանց միություն, խորհդաբանական բարձրագույն աստիճանից նվազեցնելով նրա արժեքը սոսկ պայմանագրային համաձայնության: Բնականաբար, այսպիսի միության կյանքում անխուսափելի են լինում նաև երեխաների ընդգրկումը և որդեգրությունը, որն ինքնին արդեն իսկ խախտում է թե՛ երեխայի իրավունքը և թե՛պատկերացումները ընտանիքի մասին:

Համասեռամոլության գաղափարական հենքը մարդկային իրավունքի տեսությունն է և դրա համար հարթակ ծառայող թաքնված «գենդերային հավասարության և ինքնության» կեղծ հումանիստական տեսությունը, որը պարզապես աղճատում է մարդկային բնությունը՝ տարանջատելով երկու էությունների՝ կենսաբանական և սոցիալական կամ զգացմունքային, այսպիսով մարդու արժանապատվության կամ պատվի վերաբերյալ հիմնական բարոյական և հոգևոր ամբողջական ըմբռնումը՝ վերածելով սոսկ իրավունքի պաստառի ներքո գոյություն ունեցող էակի գաղափարի:

Այս առումով ներքոբերյալ համառոտ վերլուծությունը կատարել ենք՝ քննելով սուրբգրային աղբյուրը, բնական օրենքի ընկալումը, հրապարակում առկա տեսություններն ու փաստարկները, ինչպես նաև Եկեղեցու վերաբերմունքը, հոգևոր ընկալումը՝ քննելով այն հովվական խնամքի տեսանկյունից:

Ա. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ

Աստվածաշնչում նույնասեռական վարքագծի մերժումը արդեն իսկ տեսնում ենք Ծննդոց գրքում (Ծննդ. 19) Սոդոմի և Գոմորի պատմության մեջ, որի կործանման պատճառը հիմնականում նույնասեռական մեղքի վարքագիծն էր և կենցաղավարությունը: Այս վկայությունը հաստատվում է նաև սուրբգրային այլ հատվածներով, որոնց մասին կխոսենք ստորև:

Փորձելով վերամեկնաբանել սուրբգրային հատվածները՝ որոշ համասեռամոլ գործիչներ շեշտում են, որ Հին Կտակարանի բարոյագիտական թելադրանքները պետք է այլ կերպ դիտարկել, քանի որ դրանց մեծ մասը վերաբերում էին ծիսական ընկալմանը և պահանջներին, ինչպես օրինակ խոզի միս չուտելը, թլփատությունը և այլն, որոնք այսօր այլևս պարտադիր չեն նկատվում:

Բնականաբար այսպիսի մոտեցումը սխալական է, քանի որ եթե նույնիսկ ծիսական պահանջներն այլևս պարտադրող չեն, այսուհանդերձ բարոյական թելադրությունները պարտադիր են: Այսինքն, թեև Աստծուն ընծայվող ծիսական արարողությունները ենթակա են փոփոխության տարբեր ժամանակների և մշակույթների մեջ և համար, բարոյական և բարոյագիտական պահանջները հավիտենական են և պարտադիր բոլոր մշակույթների համար:

Աստվածաշունչը և Սուրբ Եկեղեցու ուսմունքը աներկբայորեն մերժում են նույնասեռական հարաբերությունները՝ այն համարելով Աստվածաստեղծ մարդկային բնության խախտում:

Նոր Կտակարանում Սուրբ Պողոս առաքյալը, նկարագրելով հեթանոսների միջավայրը, նույնասեռական հարաբերությունները համարում է ամենածանր մոլություններ և անարգ կրքեր, որոնք քայքայում են մարդկային բնությունն ու մարմինը. «Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։ Նոյնպես եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում եւ փոխարենը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը։ (Հռ Ա:26-27): «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն»։ (Ա.Կորնթ. Զ:9,10):

Նույն կերպով նաև ողջ հայրաբանական միտքը ուղղակի և աներկբայորեն մերժում է նույնասեռական հարաբերությունը (Հովհան Ոսկեբերան, Գրիգոր Նյուսացի Կանոն 4, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Աստվածաբան Կանոն 7 )՝ համարելով նրանց ավետարանի թշնամիներ:

Այսպիսով հստակ է, որ Սուրբգրային միտքը անընդունելի է համարում նույնասեռական վարքագիծը և այն կամայական արգելք չէ, այլ, ինչպես մյուս բոլոր բարոյական թելադրանքները, հիմնված է նաև բնական օրենքի վրա:

Բ. ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

Համառոտ կերպով անդրադառնալով բնական օրենքի տեսությանը՝ ակնառու է, որ հանրային կյանքում մարդիկ ունեն հիմնական և բարոյագիտական հայացքներ և ներըմբռնում (ինտուիցիա), որ նման վարքագիծը անբնական է: Այս իմաստով, օրինակ, մարդը ներըմբռնումով ընկալում է նաև, որ իր բնական սեռական հարաբերության զուգընկերը իր նման մեկ այլ մարդ է և ոչ թե կենդանիները: Նույն մտածումը վերաբերում է նաև միասեռական հարաբերություններին, այսինքն, տղամարդու բնական կողակիցը կամ զուգընկերը կինն է և հակառակը:

Բնական օրենքը հիմքն է գրեթե բոլոր բարոյագիտական ներըմբռնումների սահմանած չափանիշների: Այսինքն, դա մարդու արժանապատվությունը և արժեքն է, որն առկա է յուրաքանչյուր մարդու մեջ, որով մարդկային կյանքի քայքայումը կամ նրան պատճառված ֆիզիկակական կամ զգացական վնասը և ցավը համարվում է ոչ բարոյական, որն անընդունելի է նաև բազմաթիվ այլ բարոյագիտական հարցերի դեպքում, ինչպես օրինակ՝ մարդասպանությունը, առևանգումը, խեղումը, ֆիզիկական կամ հոգեբանական շահագործումը և այլն:

Գ. «Ի ԾՆԵ» ԵՎ 10%-ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

ա) Համասեռմոլ վարքագիծ ունեցող շատերը պնդում են, որ ոչ թե իրենք են ընտրել այդ կյանքը, այլ այդպես ծնվել են, հետևաբար՝ այն բնական է իրենց համար: Այսուհանդերձ, այս տեսությունը թերի է, քանի որ եթե մի երևույթ մարդը չի ընտրել, չի նշանակում որ դա ի ծնե է: Շատ կրքեր ձեռք են բերվում կամ ամրապնդվում են սովորությամբ և ոչ թե պայմանավորված են միայն գիտակցված ընտրությամբ: Օրինակ՝ ոչ ոք չի ընտրում հարբեցող դառնալ, բայց հարբեցող է դառնում սովորության պատճառով: Հետևաբար, ճիշտ այնպես ինչպես որևէ մեկը կարող է հարբեցողության կիրք ձեռք բերել հետևողականորեն թունավորելով ինքն իրեն և ոչ գիտակցված ընտրությամբ, նույնպես և անձը կարող է նույնասեռական կրքեր ձեռք բերել ներգրավված լինելով և տուրք տալով համասեռամոլ վարքագծի և պատկերացումների՝ առանց գիտակցված ընտրություն կատարելով: Եթե նույնիսկ գենետիկ նախասահմանում գոյություն ունի համասեռամոլության առումով (որում ուսումնասիրությունները բախվում են և, հետևաբար, ոչ համոզիչ են), այդպիսի վարքագիծը, այդուհանդերձ, անբնական է, որովհետև այն մարդկային բնական էության մաս չի կազմում և, հետևաբար, համասեռամոլական վարքագիծը չի դարձնում ընդունելի, այնպես ինչպես ընդունելի չեն այլ անընդունելի վարքագծերը՝ սոսկ այն պատճառով, որ միգուցե դրանք ևս գենետիկ նախասահմանում ունեն: Ինչպես օրինակ՝ գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ ալկոհոլիզմը կամ թմրամոլությունը կարող են ժառանգական լինել, բայց ոչ ոք չի թելադրում, որ մարդը պետք է իրացնի այս ի ծնե կարիքները՝ դառնալով ալկոհոլիկ կամ թմրամոլ, որոնք ընդունելի վարքագծեր չեն:

բ) Համասեռամոլ գործիչները փորձում են նաև արդարացնել այսպիսի վարքագիծը, շեշտելով, որ բնակչության 10%-ն ընդհանրապես համասեռամոլ է՝ այսինքն սա համընդհանուր և ընդունելի երևույթ և վարքագիծ է: Սակայն ոչ բոլոր համընդհանուր վարքագծերն են ընդունելի, և եթե նույնիսկ հասարակության 10%-ը համասեռամոլ է ծնված, սա ոչինչ չի նշանակում, քանի որ բնակչության 100% -ը ծնված է զանազան մեղքերով կամ ադամական մեղքով և, բնականաբար, դրանից բխող տարատեսակ կրքերով, և այդ իմաստով գործադրումը չի կարող արդարացված լինել:

Այսուհանդերձ, քննելով վերոբերյալ պնդումը, պարզվում է որ այդ տեսության աղբյուրը և հեղինակը Հոգեբան Ալֆրեդ Կինսին է՝ 1948թ.-ին հեղինակած «Տղամարդու Սեռական Վարքագիծը» գործով: Սակայն այս ուսումնասիրությունը խորապես անբավարար և սխալական է նկատվել սեռական հարաբերությունները ուսումնասիրող բազմաթիվ հոգեբանների կողմից: Կինսին իր ուսումնասիրությունը կատարել է դատապարտյալների շրջանում, ըստ որի՝ դատապարտյալ 5300-ից 1400-ը (26%) եղել են դատապարտված սեռական հանցագործներ, որը որպես խումբ չի կարող ներկայացնել բնական սեռական հարաբերությունների ճշգրիտ վիճակագրությունը: Դեռ ավելին, այդ 10% -ի մեջ ընդգրկված են եղել նաև նրանք, ովքեր որոշ ժամանակ այս կամ այն կերպ ներգրավված են եղել կամ համասեռամոլական վարք են դրսևորել և ապա դադարեցրել: (Կինսիի քննադատության համար տես “Kinsey, Sex, and Fraud”, by Dr. Judith Reisman and Edward Eichel Lafayette, Louisiana: Lochinvar & Huntington House, 1990).

 Դ. ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Նրանք, ովքեր ընդդիմանում են համասեռամոլական վարքագծին շատ հաճախ մեղադրվում են “հոմոֆոբ” լինելու մեջ, ըստ որի՝ նրանք այսպիսի դիրքորոշում ունեն համասեռամոլներից վախի պատճառով: Երբեմն այսպիսի մեղադրանքը հնչեցնում են հենց համասեռամոլ վարքագիծ ունեցողները այլ համասեռամոլների նկատմամբ՝ այս կերպով փորձելով կա՛մ ապահովագրել իրենց կա՛մ թաքցնել իրենց վարքագիծը՝ դատապարտելով մյուսներին: Բնականաբար, այսպիսի մոտեցումը արգելափակում է բանական երկխոսությունը կամ քննարկումը հարցի գաղափարական եզրաշերտով և այն տեղափոխում է անձնական տիրույթ: Այսպիսով՝ միանգամից փորձ է արվում չեզոքացնել հարցի վերաբերյալ իրական կամ ենթադրյալ փաստարկները, և քննարկվում է մարդու անձնային հատկանիշը: Այս պարագային անձնային հատկանիշը համարվում է վախը կամ «հոմոֆոբիան»: Այս կերպ շեղվելով հարցի գաղափարական քննարկումից՝ «հոմոֆոբ» լինելու փաստարկն ամբողջությամբ իմաստազրկում է այն: Նույնիսկ եթե որևէ մեկը վախ ունի համասեռամոլներից, դա երբեք չի նվազեցնում իր փաստարկների վավերականությունը նրանց վարքագծի հանդեպ: Ինչպես օրինակ, եթե որևէ մեկը վախենում է զենքից, ապա երբեք էլ նրա փաստարկները զենքի կամ զենքի վերահսկողության նկատմամբ առ ոչինչ չի կարող համարվել:

Այսպիսի, մեղադրանքը ինքնին սխալական է: Համասեռամոլական վարքագիծը դատապարտողների մեծամասնության անհամաձայնությունը երբեք էլ անձի հետ կապված վախը չէ, քանզի որևէ մեկը կարող է անհամաձայն գտնվել առանց վախենալու և, հետևաբար, «հոմոֆոբ» լինելու մեղադրանքը բանավեճը գաղափարական դիրքորոշումից շեղում է դեպի անձնական դաշտ՝ ոչ թե քննելով գաղափարը, այլ մեղադրելով այն անձին, ով փորձում է այս հարցում բարոյական դիրքորոշում ցուցաբերել:

Ե. ՀՈԳԵՎՈՐ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՎ ՀՈՎՎԱԿԱՆ ԽՆԱՄՔ

Յուրաքանչյուր անձ կոչված է ընդունելու Աստվածային որդեգրության պարգևը, որը մեծապես հիմնված է Աստծո շնորհի խորհրդի վրա՝ մերժելով մեղքը, որը խախտումն է աստվածային և բնական օրենքի:

Հարկ է նշել, որ ըստ հոգևոր ընկալման, կիրքը, ներառյալ համասեռամոլությունը, ինքնին մեղք չէ մինչև չվերածվի գործողության, քանի որ մարդը ենթակա է բազմաթիվ մեղսալից կրքերի, որոնց վրա շատ քիչ վերահսկողություն է կարողանում սահմանել, որոնք, սակայն, չեն դառնում մեղք, մինչև նրանք չեն վերածվում գործողությունների՝ երբեմն մարմնավորելով կրքերը և երբեմն էլ քաջալերելով դրանք: Այսուհանդերձ, նրանք, ովքեր համասեռամոլ հակումներ ունեն, չեն կարող արհամարվել, քանի որ արդեն իսկ այդ հակումը փորձություն է նրանց համար: Հետևաբար, Եկեղեցին չի զրկում նրանց իր հովվական հոգևոր խնամքից, այլ արմատական խնդիրն այն է, որ Եկեղեցին ոչ թե մերժում է մարդուն, այլ նրա վարքագիծը, և իր հոգևոր միջավայրում ոչ թե ընդունում է նրան այնպիսին ինչպիսին է, այլ նրա փոփոխվելու ցանկությունը:

Եկեղեցին, համասեռամոլական հակումներ ունեցող անձանց իր հովվական խնամքից չզրկելով հանդերձ, միանշանակորեն ընդդիմանում է ընդունել այսպիսի վարքագիծը որպես «ընդունված կարգ», որի համար էլ դատապարտում է այսպիսի վարքագծի քարոզչությունը: Առանց մերժելու որևէ մեկի կյանքի իրավունքը և հարգելով յուրաքանչյուր անձի պատիվն ու արժանապատվությունը մասնակցելու հանրային կյանքին, Եկեղեցին դատապարտում է բոլոր նրանց, ովքեր քարոզում և տարածում են համասեռամոլ վարքագիծը և, հետևաբար, մերժում է նրանց ներգրավվածությունը հանրային կյանքի պատասխանատու պաշտոններում և հաստատություններում:

Գաղտնիք չէ, որ համասեռամոլությունը ոչ միայն անհատական դրսևորում է, այլ սպառնում է նաև, և հատկապես, ընտանիքի գաղափարին և արժեհամակարգին ընդհանրապես:

Հոգևոր և բարոյական ընկալմամբ՝ Աստվածային նախասահմանումով հաստատված ամուսնական միությունը տղամարդու և կնոջ միջև չի կարող համեմատվել կամ համարժեք համարվել սեռականության մասին այլասերված մտածողությանը, դրսևորած վարքագծային արտահայտությանը կամ ձևակերպումներին: Ըստ այսմ՝ համասեռամոլությունը կամ համասեռամոլական կիրքը, ինչպես մյուս կրքերը, որոնք տառապանք են պատճառում անկում ապրած մարդուն, մարդկային բնության խեղումն է մեղքի պատճառով, որը կարող է հաղթահարվել հոգևոր իմաստով՝ առաջնորդելով ապաքինման՝ աղոթքով, պահեցողությամբ, ապաշխարությամբ, Աստվածաշնչի և հայրերի գրությունների ընթերցանությամբ և սերտողությամբ՝ ներգրավված լինելով հավատացյալների միջավայրում, ովքեր պատրաստ են հոգևոր աջակցություն ցուցաբերելու.
«Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի։ Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա.Կորնթ. Ժ:12,13):

Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում