Դինքին սպանած Օգյուն Սամասթը ցանկանում է նոր ցուցմունքներ տալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀրանտ Դինքի սպանության իրականացման համար 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը նոր ցուցմունքներ տալու պահանջով դիմել է դատարան։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն հայտնել է, որ անչափահասների համար նախատեսված դատարանում 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթի դատական գործը միացվել է Դինքի սպանության գլխավոր գործին, որն ընթանում է ծանր հանցագործությունների գործերով Ստամբուլի 5-րդ դատարանում։
Դինքի փաստաբանը նշել է, թե Օգյուն Սամասթը դիմել է դատարանի նախագահին՝ խնդրելով իրեն Քոջաելիի բանտից տեղափոխեն Ստամբուլի բանտերից մեկը, որպեսզի Դինքի սպանության գործերով նոր ցուցմունքներ տա։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



