Չիլիի օդանավակայանում Փարիզի ահաբեկչություններից հետո խստացնել անվտանգության միջոցառումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիլիի իշխանությունները որոշել են Փարիզի ահաբեկչություններից հետո խստացնել անվտանգության միջոցառումները Սանտյագոյի Արթուրո Մերինո Բենիտեսի անվան միջազգային օդանավակայանում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է EFE գործակալությունը։
Չիլիի քաղավիացիայի գլխավոր վարչությունում գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ օդանավակայանում վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել, որը նախատեսում է լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ձեռնարկել։ Մասնավորապես օդանավակայանում կխստացվի վայրէջք կատարած ուղեւորների հսկողությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վերջին անգամ Չիլիի օդանավակայանում վտանգի դեղին մակարդակ էր սահմանվել 2005թ. Լոնդոնի ահաբեկչություններից հետո։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



