Մեծ Բրիտանիան կմեծացնի «անկայուն» երկրների ֆինանսական աջակցության ծավալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի կառավարությունը «անկայուն» երկրների ֆինանսական աջակցության ծավալները պլանավորած 30 տոկոսից կմեծացնի մինչեւ 50 տոկոս։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտարարությունը։
«Արտասահմանյան երկրների աջակցության բյուջեն մեզ դարձնում է այն երկիրը, որն աշխարհում բոլորից արագ է արձագանքում սուր իրավիճակներին։ Միջազգային զարգացման նախարարության բյուջեում առաջնայնությունը խոցելի պետություններին տալն այդ օգնությունը դարձնում է մեր ռազմավարության առավել հիմնարար մասը, որն ուղղված է մեր երկրի անվտանգության ապահովմանն ու Բրիտանիայի դիրքերի պահպանմանը՝ որպես «մեղմ ուժի» համաշխարհային առաջնորդի»,- ասել է Քեմերոնը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



