4 տարբերակը» կանոնակարգված քայլերով վերադառնում է. Նարինե Մկրտումյան
ԼԱՅՖ«4 տարբերակ» խմբի հնարավոր վերադարձի մասին Life.panorama.am-ը արդեն պատմել է, բայց թվում է, թե խմբի սպասված վերադարձը ուշանում է: Տեղեկանալու համար, թե խումբը ե՞րբ է պատրաստվում կազմակերպել վերադարձը՝ Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհի, «4 տարբերակ» խմբի անդամ Նարինե Մկրտումյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց. ««4 տարբերակը» կանոնակարգված քայլերով վերադառնում է»:
Հարցին, թե ի՞նչ փուլում են գտնվում խոստացված նոր երգի եւ տեսահոլովակի աշխատանքները՝ Նարինեն պատասխանեց. «Այս պահին սպասում ենք գործիքավորման աշխատանքներին, որով անպայման ուզում ենք զբաղվի տաղանդաշատ Մարտին Միրզոյան: Նա այս պահին որոշ աշխատանքներով է զբաղված, ավարտելուն պես կզբաղվի մեր երգի գործիքավորմամբ, որից հետո էլ անմիջապես կձայնագրվենք»:
Խոսելով սպասվելիք երգից՝ Նարինեն նկատեց. «Մեր նոր երգը մեզ են նվիերլ Վահրամ Պետրոսյանը (երաժշտության հեղինակ) եւ Ավետ Բարսեղյանը (խոսքերի հեղինակ): Այն ռիթմիկ եւ շատ գեղեցիկ երգ է, իսկական «4 տարբերակ»-ի ոճին համապատասխան, որը հուսամ կարդարացնի մեր տարիների լռությունը»:
Շարունակությունն այստեղ:



