ԱՄՆ-ում գազատարի պայթյունի հետևանքով ոչնչացել է 80 հազվագյուտ Porsche-ից կազմված հավաքածուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարեմ քաղաքում գազատարի պայթյունը մասնակի ոչնչացրել է Porsche-ի հազվագյուտ և վիտաժային մոդելների ամենահեղինակավոր հավաքածուներից մեկը:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, հավաքածուն կազմված է եղել ավելի քան 80 մեքենայից՝ գերժամանակակից 918 Spyder հիբրիդային սուպերքարից մինչև 356 ամենահին պահպանված նմուշը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հրշեջ փրկարարները դեպքի վայր են ժամանել գազատարի արտահոսքի մասին հաղորդումն ստանալուն պես: Մարդկանց տարհանում է իրականացվել հարևան սրճարաններից և շինարարական ընկերությունից: Շուտով նաև պայթյուն է որոտացել, որն ավերել է շենքը՝ մասնակիորեն ոչնչացնելով եզակի ավտոմեքենաներով տարածքը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



