Պատրաստիր այս հրաշագործ գելը և մոռացիր կնճիռների, պիգմենտային բծերի ու ճաքերի մասին
ԼԱՅՖԱլոեի զարմանալի հատկությունների մասին շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ այդ բույսի արդյունավետությունը կարելի է մեծացնել: Բավարար է ալոե վերայի գելին կոկոսի յուղ ավելացնել:
Այս համադրությունը նպաստում է մաշկի փոքր կնճիռներից, պիգմենտային բծերից և զոլերից աստիճանաբար ազատվելուն: Միջոցը նաև բավական արդյունավետ է այրվածքների և սնկային հիվանդությունների դեպքում:
Դեմքի և մարմնի համար գել
Բաղադրիչները՝
- 100 գ ալոե վերայի հյութի գել
- 100 գ կոկոսի յուղ
- 3-5 կաթիլ եթերայուղ (վանիլ, լավանդա, վարդ)
Պատրաստման եղանակը՝ Խառնիր ալոե վերայի գելը և կոկոսի յուղը, մինչև համասեռ զանգված ստացվի։ Ավելացրու մի քանի կաթիլ եթերայուղ ու նորից խառնիր։
Պատրաստի գելը դիր փոքր ապակե տարայի մեջ: Այն պահիր սառնարանում: Միջոցը քսիր դեմքիդ և պարանոցիդ ամեն անգամ լոգանքից հետո:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



