Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի սննդաբան Մարգարիտա Կորոլյովայի խորհուրդները, որոնց շնորհիվ նիհարում է ռուսական շոու-բիզնեսի մեծամասնությունը

ԼԱՅՖ

Մարգարիտա Կորոլյովան հայտնի աստղային սննդաբան է, որի հմուտ ղեկավարության ներքո նիհարում է ռուսական շոու-բիզնեսի մեծամասնությունը: Նրա արհեստավարժ հմտությունների շնորհիվ ավելորդ քաշից ազատվել են Վալերիան, Անդրեյ Մալախովը, Ժասմինը, Նադեժդա Բաբկինան, Ժաննա Ֆրիսկեն և շատ այլ ուրիշներ: Հաջողակ սննդաբանի նիհարելու ոսկե կանոնները ներկայացնում ենք ստորև:

1. Չի կարելի սովի մատնվել: Ձեր գլխից հանեք միտքն այն մասին, որ նիհարել կարելի է` սոսկ սնունդից հրաժարվելով: Ոչ մի դեպքում մի քաղցեք: Դրանով դուք ձեր օրգանիզմը գցում եք սթրեսային վիճակի մեջ, և այն սկսում է ավելի ակտիվորեն ճարպեր կուտակել:

2. Ջուր խմեք: Նկատի ունեցեք, որ մարմնի 450 գրամ զանգվածի համար պետք է խմել 14 մլ ջուր: Հենց այդ դեպքում կապահովվի ձեր օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը և կկարգավորվեն ճարպերն այրելու համար անհրաժեշտ փոխանակման պրոցեսները: Սակայն հիշեք, որ խոսքը գնում է բացառապես չգազավորված սովորական ջրի մասին: Թեյը, սուրճը և հյութերը հեղուկներ են, իսկ նիհարելու համար հենց ջուր է պետք:
Սննդաբանը խորհուրդ է տալիս օրը սկսել մեկ բաժակ տաք ջրից, իսկ որպեսզի այն խմելն ավելի հաճելի լինի, դրա մեջ կարող եք ավելացնել մի քիչ կիտրոնահյութ:

3. Մի հուսահատվեք, եթե ձեզ չեք կարողացել զսպել ու թույլ եք տվել ավելորդ բան ուտել: Այո, համեղ կերակուրներով չգայթակղվելն այսօր իսկապես շատ բարդ է: Մի մեղադրեք ձեզ, եթե չեք կարողացել դիմադրել համեղ շոկոլադե կեքսին: Սննդաբանն ասում է, որ ինքներդ ձեզ համար չիթմիլներ կազմակերպելը, այսինքն` սիրելի, բարձր կալորիականություն ունեցող մթերքներ ուտելը, նույնիսկ օգտակար է, սակայն ոչ մի դեպքում` 2 շաբաթը մեկ անգամից հաճախ:

4. Նախաճաշեք: Առավոտյան որքան էլ շտապեք, ժամանակ հատկացրեք ու տեղը տեղին նախաճաշեք: Դա շատ կարևոր է, քանի որ նախաճաշը պետք է ապահովի օրական ընդունված կալորիաների 30 տոկոսը: Սննդաբանը խորհուրդ է տալիս օրը սկսել շիլաներից` վարսակ, հնդկաձավար, բրինձ: Նախաճաշ չստանալով` օրգանիզմն ընկնում է սթրեսի մեջ ու սկսում ակտիվորեն սպառել դեռևս նախորդ օրվա ճաշից ու ընթրիքից ստացած էներգիան, որպեսզի ճարպեր կուտակի: Դա ձեր ինչի՞ն է պետք: Բաց մի թողեք նախաճաշը:

5. Ինչպես պետք է ձեզ պահեք սրճարանում կամ հյուր գնալիս: Նախ դադարեցրեք բոլորին ասել, որ դուք դիետայի վրա եք. դա միայն վատ վիճակի մեջ կդնի տանտիկնոջը, ով ամբողջ օրը կանգնել է գազօջախի մոտ ու համեղ կերակուրներ է պատրաստել, կամ ընկերներին, ում հետ գնացել եք ընթրելու: Պարզապես ուտել սկսեք թարմ բանջարեղենով աղցաններից, ինչը կփակի ձեր ախորժակը, իսկ հետո աշխատեք ուտել գրիլի վրա պատրաստված կամ առանց յուղի շոգեխաշած ձուկ, միս կամ ծովամթերք:

Ալկոհոլը շատ նենգ ընկեր է: Հարցը նույնիսկ այն չէ, որ այն չափազանց կալորիական է: Իրականում, երբ դուք խմում եք, թուլանում է գլխուղեղի պրեֆրոնտալ կեղևը, և դուք համարձակվում եք թուլանալ ու ջնջել նիհարելու ձեր բոլոր տանջալից փորձերը: Այս իրավիճակից խուսափելու համար Մարգարիտա Կորոլյովան խորհուրդ է տալիս այդ տեսակի հանդիպման ներկայանալ սեփական ավտոմեքենայով, եթե իհարկե, ունեք:

6. Գաղափարակիցներ: Եթե դուք կարողանաք նիհարելու հարցում դաշնակից գտնել, դա մեծ առավելություն կլինի: Միայն թե դա խելամտորեն արեք: Որպես գործընկեր` ընտրեք միայն մտերիմ մարդկանց, ում վստահում եք: Չարժե ձեր ցնցող պլանների մասին պատմել ծանոթներին, որոնք ձեր գլխում միշտ էլ կարող են կասկածի հատիկ ցանել: Շատ հարմար են ընտանիքի անդամները, քանի որ նրանք ձեզ յուղոտ ընթրիքով չեն գայթակղի, այլ հավանաբար իրենք էլ կսկսեն ձեզ հետ միասին առողջ սնվել:

7. Ոչ մի տեսակի սննդային խրախուսանքներ: Եթե կշեռքի նժարը վերջապես դեպի ձախ է թեքվել, դա դեռ առիթ չէ այդ իրադարձությունը տորթի կտորով կամ սիրելի երշիկով տոնելու համար: Շարունակեք ճիշտ սնվել և 2 շաբաթը մեկ անգամ ձեզ համար չիթմիլ կազմակերպեք: Ճիշտ սնվելը ձեր հոբբին դարձրեք, և միայն այդ ժամանակ ձեզ կհաջողվի հասնել գերազանց արդյունքների ու պահել քաշը:

Մարգարիտա Կորոլյովան խորհուրդ է տալիս հասկանալ ինքներդ ձեզ համար, թե ի՞նչ նպատակով եք դուք ուզում նիհարել, և, եթե այդ նպատակն իսկապես այդքան իմաստավորված է, ժամանակ մի կորցրեք: Հիշեք, որ պետք է ուտել ամենաքիչը օրական 5-6 անգամ: Շատ կարևոր է նաև ակտիվ կենսակերպ վարելը, շատ շարժվելն ու մաքուր օդ շնչելը:

 
Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային