Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ար­դյո՞ք ապ­րի­լի 22-ը ոչ աշ­խա­տան­քա­յին օր կլի­նի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում կա հինգ տաղավար տոն՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարություն կամ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի կամ Խաղողօրհնեք և Խաչվերաց: Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրը Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր:

Մեռելոցները ոչ աշխատանքային օր սահմանելը, ավելի ստույգ՝ աշխատանքային օրը տեղափոխելը, նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունն էր: Առաջին անգամ այն ոչ աշխատանքային հայտարարվեց 2008 թվականի հունիսի 16-ին։

Տիգրան Սարգսյանին հաջորդած Հովիկ Աբրահամյանը, օրինակ, չշարունակեց նախորդի՝ այս հարցում որդեգրած քաղաքականությունը, և 2015 թվականի Սուրբ Հարության, ինչպես նաև 2016 թվականի Վարդավառին հաջորդող երկուշաբթիներն աշխատանքային օրեր մնացին:

Կարեն Կարապետյանը ևս գնաց Հովիկ Աբրահամյանի ճանապարհով՝ հիշատակության օրերը թողնելով որպես աշխատանքային: Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ժամանակահատվածում, գոնե մինչ այժմ, պահպանվում է Տիգրան Սարգսյանի կիրառած պրակտիկան, այն է՝ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային օրեր են:

Այս տարի Սուրբ Հարության կամ Զատկի տոնը Հայաստանում կնշվի ապրիլի 21-ին: «Փաստ» օրաթերթը փորձեց ճշտել՝ արդյոք կա՞ կառավարության որոշման նախագիծ կամ մտադրություն ապրիլի 22-ը ոչ աշխատանքային օր սահմանելու առումով: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ այս պահի դրությամբ համապատասխան նախագիծ չկա, և չեն կարող նաև ասել՝ հարցը կքննարկվի՞ կառավարության առաջիկա նիստում, թե՞ ոչ: Նշենք, որ կառավարության նիստի օրակարգը հասանելի է նիստից մեկ-երկու օր առաջ:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Մեռելոցները ոչ աշխատանքային օրեր սահմանելու հետ կապված մարդիկ տարակարծիք են: Մի մասը նշում է, որ, այսպես, թե այնպես, գնում են իրենց հարազատների շիրիմներին, և իրենց հատուկ օրեր պետք չեն, իսկ մյուս մասն էլ, որ կողմ է տաղավար տոներին հաջորդող հիշատակության օրերը ոչ աշխատանքային օր սահմանելուն: Ամբողջ տարվա կտրվածքով 365 կամ 366 օրից 5 ոչ աշխատանքային օր սահմանելը (առավել ևս, որ այդ բացը լրացվում է որևէ շաբաթ օրով) ինչ-որ առումով հարգանքի դրսևորում է հանգուցյալների նկատմամբ, միայն վատ է, որ ոչ աշխատանքային օրվա արտոնությունից օգտվում են բացառապես պետական ապարատի անդամները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին