ՌԴ ԱԴԾ-ն հաստատել է, որ A321 կործանումը ահաբեկչություն է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է, որ Եգիպտոսում ռուսական օդանավի կործանումը ահաբեկչություն է եղել։
«Վլադիմիր Վլադիմիրովի՛չ, հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում կործանված օդանավի ուղեբեռի, անձնական իրերի հետազոտության արդյունքում այդ իրերի վրա հայտնաբերվել են օտար ծագման պայթուցիկ սարքի հետքեր»,- ասել է ԱԴԾ ղեկավարը։
«Կարելի է վստահաբար ասել, որ կատարվածն ահաբեկչություն է եղել»,- վստահեցրել է Բորտնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Airbus A321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզում։ Օդանավում եղած 217 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



