Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես բուժել միզուղիների վարակները բնական միջոցներով

ԼԱՅՖ

Երիկամների բորբոքային հիվանդությունները կոչվում են նեֆրիտներ (հունարեն երիկամ բառից): Երիկամաբորբերից է պիելոնեֆրիտը, որի դեպքում ախտահարվում է երիկամների ավազանը. այն կարող է ախտահարել և՛ մեկ, և՛ միաժամանակ երկու երիկամը:

Պիելոնեֆրիտը միայն կանանց հիվանդություն չէ, սակայն փաստ է, որ դրանով կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ: Այս «խտրականության» պատճառը տղամարդկանց միզուղիների երկարությունն է, ինչի շնորհիվ մանրէները մինչև միզապարկ հասնելը «երկար» ու դժվարին ճանապարհ են կտրում: Բացի այս տարբերությունից, կանանց միզասեռական համակարգն այնպիսին է, որ սեռական օրգաններից վարակը հեշտությամբ կարող է ընկնել միզուղի: Երբեք չպետք է մոռանալ, որ քրոնիկական բնույթ ստացած հիվանդությունը բուժելը բարդ է, երբեմն էլ լրիվ բուժումը դառնում է անհնար:

Հիվանդությունը կարող է ընթանալ սուր կամ քրոնիկական ձևերով: Այս հիվանդությունը հաճախ հարուցվում է աղիքային ցուպիկներով. էնթերոկոկ, ստաֆիլակոկ, ստրեպտակոկ: Պիելոնեֆրիտի զարգացումը մեծապես պայմանավորված է օրգանիզմի ընդհանուր վիճակով, պաշտպանական ֆունկցիաների որակներով: Վարակը երիկամ է թափանցում ներքին միզուղիների ու միզածորանի պատերից, արյան, ավիշի միջոցով:

Հիվանդության զարգացման մեջ մեծ նշանակություն ունի երիկամներում մեզի կանգն ու արյունատար անոթների ու ավիշի հոսքի խանգարումը: Հիվանդությունը կարող է սկսվել սուր ցավով, ջերմության բարձրացումով (մինչև 40 աստիճան), դողով, առատ քրտնարտադրությամբ, կողողնաշարային անկյան մոտ կտրուկ ցավով, ընդհանուր թուլությամբ, ծարավի զգացումով, միզարտադրության խանգարումով, մեզի մեջ թարախի առկայությամբ, գլխացավով, սրտխառնուքով, իսկ փսխումը խոսում է օրգանիզմում աճող թունավորման մասին:

Քրոնիկական պիելոնեֆրիտը կարող է չբուժված կամ վատ բուժված սուր պիելոնեֆրիտի հետևանք լինել: Այն սկզբում կարող է ընթանալ առանց սուր դրսևորումների: Հիվանդների մեծ մասի մոտ այն ի հայտ է գալիս մանկական տարիքում, հաճախ` աղջիկների մոտ: Հիվանդների 1/3-ի մոտ հետազոտության ժամանակ անմիջապես դժվար է նկատել տվյալ հիվանդությունը հաստատող ախտանշաններ: Երբեմն միայն սրացումների ժամանակ առաջացած անբացատրելի դողն է վկայում տվյալ հիվանդության մասին: Միակողմանի քրոնիկական պիելոնեֆրիտին բնորոշ են գոտկատեղի ախտահարված երիկամի կողմում բութ, մշտական ցավը: Հիվանդների մեծ մասի մոտ միզարտադրության խանգարումներ չեն դիտվում, իսկ սրացումների ժամանակ էլ ջերմության բարձրացումը պարտադիր ախտանշան չէ: Մեզում լեյկոցիտների քանակը մեծանում է:

Պիելոնեֆրիտի ժամանակ առաջարկվող սննդակարգ. ձավարեղեն, մակարոնեղեն: Կտրականապես արգելվում են ապխտած մթերքները, ընդեղենը, ծաղկակաղամբը, բազուկն ու սպանախը: Ժամանակավորապես հրաժարվեք հազարից, սոխից, սխտորից մանանեխից ու ծովաբողկից: Նախընտրելի են աղացած, կտրատած, փափկության աստիճան եփած մթերքներն ու խյուսերը:

Երեխաների մոտ պիելոնեֆրիտի ժամանակ ջերմությունը կարող է շատ բարձր լինել, որն իջեցնելը նույնպես դժվարին խնդիր է: Հիվանդության ժամանակ կարող է փորացավեր լինեն, հաճախակի ու ցավոտ միզարտադրություն, ախորժակի անկում, փսխում, անքնություն, չդադարող անհանգստություն: Հղիների մոտ նույնպես հաճախակի են պիելոնեֆրիտի դեպքերը, ինչը պայմանավորված է օրգանիզմի կենսական ուժերի ու ընդհանրապես իմունիտետի անկմամբ:

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքում է: Այն բավականին տարածված հիվանդություն է և պատահում է բոլոր տարիքներում: Այն ևս պիելոնեֆրիտի պես ավելի հաճախ հանդիպում է կանանց, առավելապես` տարեցների մոտ, որ դարձյալ պայմանավորված է կանանց միզասեռական համակարգի անատոմիական հատկություններով: Բանն այն է, որ կանանց միզուղիները բավականին կարճ են, միզածորանը ` բավականին լայն, հեշտոցն ու ուղիղ աղիքն էլ հարևանությամբ են:

Ցիստիտի առաջացմանը նպաստում են միզածորանից միզահեռացման խանգարումները, դեֆլորացիան, ծննդաբերությունը, սեռական օրգանների բորբոքումը, սառեցումը, փորկապությունը, միզածորանի լորձաթաղանթը գրգռող մթերքի օգտագործումը: Շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը: Կանանց մոտ միզուղիների ախտահարումը կապված է սեռական կյանքի հետ (հիգիենայի պահպանումը, ինչպես նաև միզապարկի դատարկումը մինչ- և հետսեռական հարաբերությունների ժամանակ նվազեցնում են վարակի մուտքի հավանականությունը): Իսկ տղամարդկանց մոտ այն կարող է առաջագեղձի (սուր և քրոնիկական պրոստատիտ), միզուղիների նեղացման, քարերի, միզափամփուշտի տուբերկուլոզի հետևանք լինել, որոնք համարվում են երկրորդային հիվանդություններ, այսինքն` միզափամփուշտի մեկ այլ հիվանդության հետևանք:

Ինչպե՞ս պետք է բուժել ցիստիտը, որ այն չվերածվի քրոնիկականի: Երբեմն բավարարվում ենք մի քանի դեղահաբով, իսկ հաջորդ օրը` դարձ ի շրջանս յուր:

Հիվանդության հիմնական դրսևորումներն են` այրոցի զգացումը , հաճախամիզությունը կամ էլ մեզի բացակայությունը: Բորբոքումը կարող է գոտկատեղի ցավերի, ջերմության բարձրացման և որովայնի ներքին հատվածի ցավի պատճառ դառնալ: Մեզի մեջ կարող են արյան հետքեր լինել: Երեխաների մոտ միզափամփուշտի բորբոքման դեպքում կարևոր դեր ունեն միզուղիների զարգացման անոմալիաները, դրանց նեղացումը: Ի դեպ, հնարավոր է, որ վարակը միզափամփուշտ անցնի արյան միջոցով:

Բորբոքումը կարող է միանգամից կամ էլ աստիճանաբար զարգանալ: Այն սկսվում է միզահեռացման ժամանակ անհանգստության , այրոցի, քորի զգացումով: Տհաճության զգացումը ցայլքի շրջանում կարող է մնալ միզահեռացումից հետո էլ: Միզարտադրությունը կարող է դառնալ հաճախակի ու ու ցավոտ, իսկ մեզի քանակը` հետզհետե նվազել: Վերջում մեզի մեջ արյան հետքեր են նկատվում: Սուր ցիստիտի ժամանակ կարող է ակամա միզարտադրություն լինել, ջերմությունը մնում է սովորական, հազվադեպ` բարձր: Վերջինս խոսում է այն մասին, որ վարակը տարածվում է միզածորանից դուրս, հաճախ` վերին միզուղիներ: Սուր ցիստիտի ժամանակ մեզում լեյկոցիտների ու էրիթրոցիտների քանակը մեծանում է: Եթե ցիստիտը չբուժվի, ապա վարակը կարող է տեղափոխվել մեկ կամ երկու երիկամ, հետևանքը` նեֆրիտի զարգացում, որն էլ իր հերթին կարող է ուրեմիական թունավորում առաջացնել:

Պատճառները. միզուղիների վարակները հաճախ զարգանում են մեզի հոսքին խանգարող խոչընդոտների հետևանքով: Դրանք կարող են լինել ի ծնե, օրինակ` նեղ միզուղիներ: Որոշ կանանց մոտ ծննդաբերությունից հետո մեզի հոսքի խանգարումներ են առաջանում: Երբ միզափամփուշտում տեղի է ունենում մեզի կանգ, օրգանիզմում առկա մանրէները սկսում են բազմանալ և բորբոքում է սկսվում: Նպատակային է կոմբինացված` սուլֆանիլամիդային ու հակաբիոտիկային դեղորայքով բուժումը: Երբեմն վարակը վերականգնվում է և հիվանդությունը երկար ընթացք է ունենում, կարող է նույնիսկ ամիսներ տևել: Իսկ եթե պատճառը օրգանական ձևախախտման հետ է կապված, ապա սովորաբար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն: Շագանակագեղձի ադենոման, ինչպես նաև միզաքարային հիվանդությունները նույնպես կարող են քրոնիկական ցիստիտի պատճառ դառնալ: Այս հիվանդությունների դեմ կարելի է արդյունավետ պայքարել ժողովրդական փորձված միջոցներով.

– 3 լիտր կաթը եռացնել, ապա թասի մեջ լցնել դրա մի մասն ու հնարավորինս տաք ժամանակ ոտքերն իջեցնել դրա մեջ, ապա կամաց-կամաց,որպեսզի ոտքերը չայրվեն, ավելացնել մնացածը: Այդ ողջ ընթացքում ծածկվել տաք ծածկոցով: Երբ կաթը սառչի, դնել սառնարանը` կրկին օգտագործելու համար: 3-4 անգամը բավարար է ցիստիտային երևույթները թեթևացնելու համար:

-2 կարմիր աղյուս վերցնել ու կրակի վրա տաքացնել, ապա դնել դատարկ մետաղական դույլի մեջ: Դույլի եզրերին շոր գցել ու նստել վրան: Իրանի ներքևի հատվածն անհրաժեշտ է փաթաթել բրդյա ծածկոցով: Հարկավոր է դույլի վրա նստել այնքան ժամանակ, քանի դեռ աղյուսը տաք է: Դրանից հետո հարկավոր է ներքնաշոր հագնել ու անմիջապես անկողին մտնել:

-Ամեն օր խմել երկտուն եղինջի թուրմ: Դա ոչ միայն լավացնում է երիկամների աշխատանքը, այլև վարակի հարուցիչները «լվանալով» դուրս է բերում օրգանիզմից:

-Մաղադանոսի մեկ թեյի գդալ սերմը հավանգում ծեծել, ապա մեկ բաժակ եռացրած ջրով եփել, թողնել 2 ժամ, սառեցնել, քամել ու խմել մեկ բաժակը մեկ օրվա ընթացքում:

-Սուր ցիստիտի ժամանակ պետք է դադարեցնել կոշտ սնունդ ընդունելը: Բարձր ջերմության դեպքում նույնպես հարկավոր է միայն ջուր խմել: Հրաշալի միզամուղ է վարունգի հյութը: Հարկավոր է խմել օրական երեք անգամ` մեկական բաժակ` մեկ թեյի գդալ մեղրի ու կիտրոնի հյութի հետ: Խուսափեք ռաֆինացված ածխաջրերից ու աղերից: Հարկավոր է խմել շատ հեղուկ` տաք վիճակում: Եթե փորկապություն ունեք, ուրեմն չի կարելի օգտագործել շատ թուլացնող միջոցներ, ասենք` գերչակի յուղ: Դրա փոխարեն կարելի է օգտագործել սև սալոր, մածուն, հում կաթ, խորոված խնձոր, գազարի հյութ, թթու կաղամբ, վուշի սերմերի եփուկ:

-Դեղատնային երիցուկի մեկ ճաշի գդալ չոր ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Ընդունել մեկական ճաշի գդալ` օրական 3 անգամ ինչպես պիելոնեֆրիտի, այնպես էլ ցիստիտի դեպքում:

-Գազարը քերել և 3 ճաշի գդալի վրա ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր, խմել մեկական բաժակ` օրը երեք անգամ, տաք վիճակում:

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան