Իսրայելն արգելել է երկրում խոշորագույն իսլամական կազմակերպություններից մեկի գործունեությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի իշխանությունները օրենքից դուրս են հայտարարել երկրում խոշորագույն իսլամական կազմակերպություններից մեկը եւ այս գիշեր մասշտաբային ոստիկանական գործողություն են իրականացրել՝ առգրավելով այդ կազմակերպության գույքն ու ակտիվները:
Իսրայելի ռազմաքաղաքական կառավարությունը «Իսլամական շարժման» հյուսիսային թեւին» մեղադրել է «ստի ու հրահրման արշավ» սկսելու մեջ, որը զգալի չափով նպաստել է Մերվաոր Արեւելքում ներկա բռնկումներին: Այդ բռնկումները վերջին երկու ամսում 14 իսրայելցու եւ 80 պաղեստինցու մահվան պատճառ են դարձել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Կառավարությունը… վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախագահությամբ որոշել է «Իսլամական շարժման» հյուսիսային թեւին» Իսրայելում անօրինական կազմակերպություն է հռչակել»,-ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



