Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խեցգետիններ, հնարավոր է անախորժություններ ու թյուրիմացություններ ծագեն․ ապրիլի 13-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ: Այսօր հաջողության կհասնեք անգամ այն գործերում, որոնցով այնքան էլ հետաքրքրված չեք: Եվ դա՝ շնորհիվ կենտրոնանալու ձեր ունակության: Զբաղվում եք միայն այն հարցերով, որոնք առավել ուշադրություն են պահանջում: Տարիների ընթացքում կուտակած փորձն այսօր պետք կգա: Շրջպատում բարձր կգնահատեն ձեր գիտելիքներն ու աշխարհայացքը: Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոնակատարություների մասնակցելու համար: Մարդաշատ վայրերում գուցե որոշ անհարմարավետություն զգաք, քանզի չափից շատ ուշադրությունը կարող է ձանձրացնել:

Ցուլ: Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռնվի վերականգնելու գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնելու որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ: Հրաշալի օր է ուղևորությունների համար: Այսօր դրանք հոգնեցուցիչ կամ ձանձրալի չեն թվա: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նման հարցում այսօր չեք սխալվի:

Երկվորյակներ: Ձեր հնարամտության և արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ կհաղթահարեք օրվա բոլոր դժվարությունները: Օրիգինալ լուծումները և անսովոր ռազմավարությունն այսօր կօգնեն որոշ խնդիրներ հարթել և իրագործել մի շարք ծրագրեր: Թեև մտերիմները միշտ չէ, որ հասկանում և հավանության են արժանացնում ձեր քայլերը, այնուամենայնիվ, ընդունում են այն փաստը, որ դժվար իրավիճակներից դուք միշտ էլ հաղթող եք դուրս գալիս: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Խանդը կարող է ստվեր գցել անգամ ամենաներդաշնակ հարաբերության վրա: Հասարակական միջոցառումներում դուք միշտ ուշադրության կենտրոնում եք, ինչն էլ շատ հաճախ անհարմար իրավիճակներ է ստեղծում:

Խեցգետին: Հնարավոր է անախորժություններ ու թյուրիմացություններ ծագեն, սակայն, ընդհանուր առմամբ, օրը բարեհաջող է: Ռիսկի չեք դիմում, եթե դրա անհրաժեշտությունը չկա, և այդպիսով՝ խուսափում ավելորդ կորուստներից: Ֆինանսական հարցերում չարժե որոշումներ կայացնել, խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Ձեր անձնական հարաբերություններին, ապրելակերպին վերաբերող ցանկացած հարցում որևէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մտերիմների հետ: Մեծամտության, եսասիրության ցանկացած դրսևորում այսօր ի վնաս ձեզ կաշխատի: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Գանգատներն անհետևողական մի թողեք:

Առյուծ: Օրը նպատակահարմար չէ նոր աշխատանք սկսելու համար: Կարող եք ավարտին հասցնել բոլոր կիսատ թողած գործերը, կարգուկանոն հաստատել թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Օրը հարմար է ամեն տեսակ ցուցակներ կազմելու համար, այդ թվում՝ գրքերի, որոնք պատրաստվում եք կարդալ, գնումների, որ պետք է կատարեք, գործերի և այլն: Մտերիմների հետ հարաբերություները ներդաշնակ են: Վեճերի և տարաձայնությունների հավանականություն գրեթե չկա: Այսօր շատ նրբանկատ եք, և անգամ ամենափխրուն ու առավել զգայուն մարդիկ ձեզնից նեղանալու առիթ չեն ունենա:

Կույս: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, և որևէ նշանակալի իրադարձությամբ դժվար թե առանձնանա: Սակայն պատկերը կփոխվի օրվա երկրորդ կեսին, և անզգուշության դեպքում՝ կարող եք լուրջ անախորժություններ ունենալ: Աշխատավայրում ևս խնդիրներ կծագեն: Զերծ մնացեք գործընկերների կամ ղեկավարության հետ տարաձայնություններից: Կարիք չկա քննարկման առարկա դարձնելու ձեր համարձակ առաջարկությունները, միևնույն է, այսօր դրանք ճիշտ չեն գնահատվի: Երեկոն ցանկալի է նվիրել ստեղծագործական գործունեությանը: Այս ընթացքում ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալ, հետևաբար կարող եք առանձնակի ուշադրություն պահանջող գործերով զբաղվել: Հնարավորինս խուսափեք շփումներից, դրանք այսօր կձանձրացնեն ձեզ:

Կշեռք: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և արդեն օրվա երկրորդ կեսին կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Ռոմանտիկ ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները և անգամ հիասթափեցնել: Այսօր չափազանց խստապահանջ եք, ձեզ գոհացնելը գրեթե անհնար է

Կարիճ: Կարևոր գործերը, որոնք առանձնակի ուշադրություն և կենտրոնացում են պահանջում, ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին: Կարող եք ավարտին հասցնել վերջերս կիսատ թողած գործերը, ամփոփել ստացված արդյունքները: Բարեհաջող օր է գործնական բանակցությունների համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է տրամադրության անկում: Շատ Կարիճները կփորձեն կողմնորոշվել իրենց զգացմունքների մեջ, սակայն փոխարենը կտարվեն ինքնաքննադատությամբ, կսկսեն կշտամբել սեփական անձը անցյալում կատարած սխալների համար:

Աղեղնավոր: Լարված օր է սպասվում: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ ձեր հարաբերություններին: Տարաձայնությունների, վեճերի հավանականությունը շատ մեծ է: Փորձում եք հնարավորինս նրբանկատ ու համբերատար լինել, սակայն դա միշտ չէ, որ ստացվում է: Դժվարությամբ եք լեզու գտնում փոքրիկների հետ: Դրական միտումների ազդեցությունը երեկոյան կմեծանա, ինչը կանդրադառնա թե՛ գործնական և թե՛ անձնական հարաբերությունների վրա: Նոր մտահղացումներ կծնվեն, ավարտին կհասցնեք մի շարք կարևոր նախագծեր: Լսեք ձեր ներքին ձայնին, այն ձեզ չի խաբի:

Այծեղջյուր: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այ ամենն, ինչ ծրագրել էիք: Այսօր ձեզ կհաջողվի արդյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար: Մտերիմները կուրախացնեն իրենց հոգատարությամբ և լավ լուրեր կհայտնեն: Ընտանիքի անդամների հետ շփումը տրամադրություն կբարձրացնի: Հրաշալի կանցնեն թե՛ ընկերական հանդիպումները և թե՛ ռոմանտիկ ժամադրությունները: Ուղևորությունները դրական նոր լիցքեր կհաղորդեն:

Ջրհոս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում կարող եք ծրագրել կարևոր գործեր, որոնց հետ մեծ հույսեր եք կապում, շփվել, ձեզ համար համակրելի մարդկանց հետ: Նաև մի մոռացեք հոգ տանել ինքներդ ձեր մասին: Ճիշտ ժամանակն է սպորտով զբաղվելու, ինչպես նաև առողջարարական, կանխարգելիչ պրոցեդուրաների համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է թուլություն զգաք: Փորձեք լիցքաթափվել: Երեկոն նվիրեք հանգստին կամ լարում չպահանջող գործերին: Աշխատեք զերծ մնալ անիմաստ գնումներից:

Ձկներ: Օրվա առաջին կեսը բարեհաջող է ցանկացած մակարդակի մասնագիտական հարցեր քննարկելու, նաև գործողությունների ծրագիր կազմելու համար: Լավ է, եթե ձեր կողքին հուսալի գործընկերներ ունեք, իսկ ահա նոր ծանոթներին վստահելու հարցում մի շտապեք: Վերջիններս կարող են շատ խոստումներ տալ և մոռանալ դրանց մասին: Որոշ Ձկներ ստիպված կլինեն հետաձգել ծրագրած բոլոր գործերը և ուղևորության մեկնել: Ձեր կողմն եք գրավում բոլոր նրանց, ովքեր հոգեբանական աջակցության կարիք ունեն: Եվ նրանցից յուրաքանչյուրի համար ժամանակ գտնում եք այն դեպքում, երբ ինքներդ ուշադրության կարիք ունեք: Զգացմունքային դաշտն օրվա ընթացքում կկայունանա:



Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ Սուքիասյան