Ավստրալիայում մուսուլմանների կուսակցություն է հայտնվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայում մուսուլմանների կուսակցություն է հայտնվել։ Նոր միավորումը կոչվում է «Ավստրալիայի մուսուլմանների կուսակցություն», եւ նրա առաջնորդի խոսքով՝ ինքը պատրաստվում է մասնակցել երկրի սենատի ընտրություններին։
Ավստրալիայում բնակվում է մոտ կես մլն մուսուլման, սակայն խորհրդարանի 250 պատգամավորներից իրեն մուսուլման է ճանաչում մայն մեկ մարդ։
Կուսակցության հիմնադիր, Սիդնեյի բնակիչ Դիա Մոհամմեդն ասում է, որ կրոնական սկզբունքով կուսակցություն հիմնելու որոշումը պայմանավորված էր նաեւ Փարիզի դեպքերով, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Կուսակցության առաջնորդը նշել է, որ Ավստրալիայի մուսուլմանները լսելի լինելու ավելի շատ հնարավորություն պետք է ունենան։
Միաժամանակ լրագրողները նշում են, որ Մոհամմեդի ընտրվելու շանսերը բավական փոքր են։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



