Արմավիրի 33-ամյա բնակչի դին գտել են Երեւանում երկաթներից կախված վիճակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սպայկա» ընկերության հարեւանությամբ գտնվող տարածքում՝ ճանապարհին, երկաթներից կախված տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ընկերութան հարեւանությամբ, երկաթներից կախված վիճակում հայտնաբերվածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մասիս Պողոսյանն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պողոսյանը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ինքնասպան է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



