ՌԴ-ն 50 մլն դոլար է խոստացել A321 օդանավի ահաբեկչության կազմակերպիչների մասին տեղեկության դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը 50 մլն դոլար պարգեւ է խոստացել Եգիպտոսում կործանված A321 օդանավի ահաբեկչության կազմակերպիչների մասին որեւէ տեղեկություն տալու համար։
«Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուսական եւ միջազգային հանրությանը՝ ահաբեկիչների ինքնությունը պարզելու գործում աջակցություն ցուցաբերելու կոչով։ Հանցագործներին ձերբակալելուն նպաստող տեղեկության համար կվճարվի 50 մլն ԱՄՆ դոլար պարգեւ»,- հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակական կապերի կենտրոնից։
«ԱԴԾ-ն եւ ՌԴ իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում հանցագործությանը հետ կապ ունեցող մարդկանց գտնելու համար»,- ասված է ԱԴԾ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



