Պատրաստում ենք համեղ, սպիտակ և փայլուն գլազուր Զատիկի կուլիչի համար. ես միշտ այսպես եմ պատրաստում, հիանալի է ստացվում
ԼԱՅՖՊատրաստում ենք համեղ, սպիտակ և փայլուն գլազուր Զատիկի կուլիչի համար. ես միշտ այսպես եմ պատրաստում

Բաղադրիչներ կուլիչի գլազուրի համար
- 1 բաժակ շաքարի փոշի
- 6 ճ գդ ջուր
- 1 թ գդ ժելատին

Պատրաստման եղանակը
Ժելատինը խառնում ենք 2 ճ գդ ջրին և թողնում 10 րոպե:
Մնացած ջրին ենք խառնում շաքարը և մարմանդ կրակի վրա դնում ու դանդաղ անընդհատ խառնում մինչև լուծվելը:

Կրակի վրայից հանում ենք արդեն պատրաստի օշարակը և վրան ավելացնում ժելատինով խառնուրդը, դանդաղ խառնում ենք: Ամբողջ հարիչով մի քանի րոպե հարում ենք ,քանի դեռ այն չի դարձել ավելի փարթամ և սպիտակ:
Թողնում են գլազուրը մի քանի րոպե հանգստանա, որից հետո կուլիչի վրան ծածկում ենք գլազուրով այն շատ արագ սառչում է և չի թափվում կողքերից: Շատ համեղ և փայլուն է ստացվում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



