Սպանություն Արմավիրում. 81-ամյա բնակչի դին հայտնաբերել են կապկպած, ավտոտնակից գողացել են մեքենան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրում 81-ամյա տղամարդու դի են հայտնաբերել՝ բռնության հետքերով։
Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց,որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։
Արևիկ Խաչատրյանը դեպքից մանրամասներ հայտնեց` նշելով, որ 81-ամյա քաղաքացու դին Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերել են հարազատները։
«Քաղաքացին հեռախոդազանգերին չի պատասխանել,տանը հայտնաբերել են նրա դին՝ կպչուն ժապավենով կապկպած,ավտոտնակից գողացեն են նաև մեքենան»,- ասաց Արևիկ Խաչատրյանը` հավելելով, որ թալանել են նաև խանութը։
Նա հայտնեց, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահները, այնտեղ է նաև մարզի դատախազը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



