Բասկետբոլի Հայաստանի չեմպիոնը «Արագած»-ն է
ՍՊՈՐՏԲասկետբոլի Հայաստանի առաջնությունը 2018/19 մրցաշրջանի հաղթողը «Արագած»-ն է:
Ա լիգայի եզրափակչի չորրորդ՝ «Ուրարտու Վիվառո»- «Արագած» խաղում, «Արագածը» 97-87 հաշվով առավելության հասավ «Ուրարտու Վիվառո»-ի նկատմամբ և հռչակվեց Ա լիգայի չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց Ստեփանակերտի «Արցախ»-ը:
Մրցաշարի լավագույն խաղացողներ ճանաչվեցին՝
Լավագույն խաղարկող – Ժաքորի Փեյն (Արագած)
Լավագույն պաշտպան – Դեշան Մետոքս (Ուրարտու Վիվառո)
Լավագույն թեթև հարձակվող- Ալբերտ Թադևոսյան (Արցախ)
Լավագույն ծանր հարձակվող – Շեյն Հենրի (Արագած)
Լավագույն կենտրոնական - Արման Հակոբյան (Արթիկ – Ման Հոլդինգ)
Լավագույն մարզիչ ՝ - Վլադան Գլավինիչ (Արագած)
MVP-ն բաժին հասավ Ժաքորի Փեյնին «Արագած» ակումբից:
Մրցանակակիրներին պարգևատրեցին Ա լիգայի նախագահ՝ Արա Պողոսյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար՝ Արթուր Նազարյանը: Ա լիգայի գավաթը հաղթող թիմին փոխանցեց «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ




