Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկվել 13-ամյա աղջիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14:15-ի սահմաններում Նոր Խարբերդի բնակիչ 30-ամյա Նարեկ Հակոբյանը ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Այնթապ գյուղի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 13-ամյա Ռիմա Հակոբյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ տուժածը սովորում է Այնթապի N 2 դպրոցի 7-րդ դասարանում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



