Տրիպոլիի համար մարտերի հետեւանքով զոհվել է առնվազն 120 մարդ. ԱՀԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տրիպոլիի համար մարտերի հետեւանքով զոհվել է առնվազն 121 մարդ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ֆելդմարշալ Խալիֆ Խաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակի՝ Տրիպոլիի վրա հարձակման պահից ի վեր վիրավորվել է ավելի քան 560 մարդ, հաղորդում է AP-ը:
Ավելի վաղ այս շաբաթ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ մարտական գործողությունների հետեւանքով շուրջ 8000 մարդ համարվում է բռնի տեղահանված:



