Երեւանի «18+» ակումբում կրակոց արձակած երիտասարդը բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Յուրիկ Գրիգորյանին․ հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ Յուրիկ Գրիգորյանը 2018թ. դեկտեմբերին Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբում բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել այնտեղ գտնվող հաճախորդների նկատմամբ, ատրճանակով կրակոց է արձակել ակումբի ներսում՝ խախտելով բնականոն աշխատանքը:
Յու. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



